Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային. Բայդեն
Համաշխարհային Մամուլ![Թույլ չենք տալիս ամերիկյան զենքով հարվածել Մոսկվային. Բայդեն](/timthumb.php?src=disc/06-06-24/416cd1cee1327a224748379acc69c042.jpg&w=780)
ԱՄՆ-ն չի աջակցում Մոսկվային և Կրեմլին ամերիկյան զենքով հարվածելուն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Թույլ չենք տալիս հարվածներ հասցնել 200 մղոն հեռավորության վրա Ռուսաստանի խորքում և թույլ չենք տալիս հարվածներ հասցնել Մոսկվային, Կրեմլին»,- ասել է Բայդենը։
ABC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ երկիրը զենք է տրամադրում սահմանից այն կողմ գրոհելու համար, որտեղ ռուսները կրակում են` մտնելով Ուկրաինայի տարածք և սպանել ուկրաինացիներին, բայց ոչ ավելին։
![](banners/armflix.jpg)