Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Ռուսաստան![Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել](/timthumb.php?src=disc/06-06-24/8b475af68882b84777d4ae8407bdc337.jpg&w=780)
Մոսկվայի Քննչական կոմիտեն հայտարարել է Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալության մասին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործունեության ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու կասկածանքով։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տվյալները արտասահմանյան աղբյուրների կողմից ձեռք բերվելու դեպքում կարող են օգտագործվել՝ ընդդեմ պետության անվտանգության:
Ըստ գերատեսչության՝ նա մի քանի տարի տեղեկություն է հավաքել Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական գործունեության ոլորտում։ Տղամարդը ձերբակալվել է:
Reuters–ը, սակայն, տեղեկացրել է, որ Շվեյցարիայում գործող ոչ առևտրային կազմակերպությունը՝ Մարդասիրական երկխոսության կենտրոնը հայտնել է, որ ձերբակալված 47–ամյա Լորան Վինատիերը իր աշխատակիցն է՝Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով խորհրդական:
![](banners/armflix.jpg)