Lեռնանիստ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվել
Հասարակություն![Lեռնանիստ գյուղի դպրոցի մոտակայքում տուն է այրվել](/timthumb.php?src=disc/07-06-24/0185be3fdf36041a644a3a126dcdd70d.jpg&w=780)
Հունիսի 7-ին, ժամը 06:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկին կից չշահագործվող շինության (մոտ 60 քմ) տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 08:26-ին: Մասամբ այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ։
![](banners/armflix.jpg)