Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան Ավինյան
Բլոգոսֆերա![Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան Ավինյան](/timthumb.php?src=disc/07-06-24/8b2f1d32d235352f1c1234e025f9716a.jpg&w=780)
Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է:
Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի:
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում Երևան-Սևան ավտոճանապարհի գազաբենզալցակայանում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին»,- նշված է գրառման մեջ:
![](banners/armflix.jpg)