Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ Բադալյան Իշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավար Հայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ) Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան Օհանյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Վերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դին 

Մի շարք կազմակերպությունների մուտքերը տեսահսկելու պահանջ կսահմանվի. Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա

Հասարակություն

Հայաստանում հանցագործությունների կանխման և բացահայտման նպատակով մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար կսահմանվի պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Ոստիկանությունը հասանելիություն կունենա տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Նախատեսվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով: Այդ տնտեսավարողներն են բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, դեղատները, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերը, փոստային կապի օբյեկտները, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքները, ուսումնական հաստատությունները և այլ կազմակերպություններ, 100 քառ. մետրից ավել մակերեսից ունեցող առևտրի օբյեկտները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերը և 50 քառ. մետրից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները»,-ասաց Սարգսյանը:

Երկրորդ կատեգորիան շարժական միջոցներն են: Նա նշեց շտապօգնության ավտոմեքենաների, նաև կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պարտականությունը:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի վերոնշյալ կազմակերպություններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:  

Փոխնախարարը վստահեցրեց, որ որևէ միտում չունեն 24/7 ռեժիմով հսկելու, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում: «Այսինքն՝ տեսահսկման համակարգերի ներդրումը օրենքով նախագծային լուծմամբ հստակ սահմանում է այն նպատակադրումը, որի նպատակով այս հասանելիությունը տրվելու է Հայաստանի ներքին գործերի նախարարությանը»,-ասաց Սարգսյանը:

Անդրադառնալով մտահոգությանը, թե այս տեղեկատվության հավաքագրումը մարդկանց մասնավոր, ընկերական, անձնական կյանքին միջամտություն է՝ փոխնախարարը վստահեցրեց, որ այս կարգավորման մասով որևէ խնդրահարույց իրավիճակ չկա:

 «Խոսքը հանրային տիրույթի մասին է, որևէ մեկը նպատակադրում չունի դիտելու կառույցի ներսը: Վերահսկում ենք մուտքը և դրա հարակից տարածքը, որը հանրային վայր է: Այս տարածքները ընդհանուր վերահսկողության տակ կարող են գտնվել, եթե կա իրավաչափ նպատակ: Մեր խնդիրը կանխարգելիչ միջոցառումների իրականացումն է: Եթե կա հանցագործության կամ վարչական իրավախախտման մասին որևէ տվյալ կամ հանցագործին հետապնդելու և մնացյալ գործընթացների կազմակերպման հարց, այսպիսի միջոցները կօգնեն, որ կարողանանք կանխարգելիչ միջոցառումներն ավելի արդյունավետ կերպով իրականացնել»,–ասաց նա:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագիծը քվեարկությամբ հավանություն ստացավ, կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)Ինչպես է աշխատում մեր փառապանծ առողջապահության նախարարության ընդունած «հակածխախոտային» օրենքը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը որքան էլ դժվար, բայց ճիշտ ճանապարհով է գնում, լավ առումով ցնցված եմ մարդկանց ընկալումից. Փանշինյան (տեսանյութ)Փաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. ԱբրահամյանՀունիսի 18. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի տարբեր ներկայացուցիչների հետ. հայտարարել է՝ սկսվելու են սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները«Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Մոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ«Հրապարակ». Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել
Ամենադիտված