Մեսսին հայտնել է, որ Ամերիկայի գավաթ-2024-ը վերջինը կլինի իր կարիերայում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչ ՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնեն Սուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը Նոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքը Արցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ) Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին 

Առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում․ նիստը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի վեցերորդ նիստը:

Կոմիտեի անդամներին ներկայացվել են նախագնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնք են՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցումը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացումը, ժամանակակից ստանդարտներով դատարաններ և նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծումը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի կառուցման նախագծի շրջանակում նախատեսվում է 1500 մետր երկարությամբ գծի և շուրջ 150 մետր մետրոկամուրջի կառուցում: Տիգրան Ավինյանի խոսքով, հիմնական աշխատանքն արվելու է կամուրջի կառուցման տեսանկյունից, կայարանը տեղակայվելու է Թումո ստեղծարար կենտրոնի հարևանությամբ:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացման նախագիծը ներկայացնելիս, նշվել է այն աշխատանքների շրջանակը, որը նախատեսվում է նախագծով: Ըստ այդմ՝ նախատեսվում են նոր վագոնների ձեռքբերում, ազդանշանման, կենտրոնացման և բլոկավորման համակարգի արդիականացում, հոսանքի մալուխի փոխարինում, նոր շարժասանդուղքների, ռելսերի ձեռքբերում, հաստոցային տնտեսության արդիականացում, հոսանքի համակարգերի փոխարինում, մետրոյի գծի դետալների ձեռքբերում, մետաղական կոնստրուկցիաների փոխարինում և այլն:

Հաջորդիվ՝ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտարկումներ նախագծերի վերաբերյալ՝ ճանապարհատրանսպորտային հոսքերի կառավարման, սոցիալ-տնտեսական ազդեցությունների տեսանկյունից:

Կարևորելով Երևանի մետրոպոլիտենի զարգացումն ու ընդլայնումը՝ վարչապետն ընդգծել է, որ ներկայացված ներդրումային նախագծերը կհաստատվեն տնտեսական հիմնավորվածության վերաբերյալ վերլուծությունը քննարկելուց հետո:

Այնուհետև, ի կատարումը ժամանակակից ստանդարտներով դատարաններ ունենալու վարչապետի հանձնարարականի՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մշակված ժամանակակից ստանդարտներով դատարանների նախագիծը: Դրանով առաջարկվում է դատարանների շենքերի միասնական ստանդարտների մշակում, դատարանի շենքի ներքին կառուցվածք՝ փակ, բաց, սահմանափակ գոտիներ, նիստերի դահլիճներ, աշխատասենյակների նախագծում և գույքային ապահովության ստանդարտներ, դատարանի մեկ միասնական տիպային մոդելի մշակում, ըստ մասնագիտացումների և ատյանների, ՀՀ բոլոր դատարանների շենքերի գույքագրում և առկա վիճակի գնահատում, թվային ենթակառուցվածքի նախագծում և կազմակերպում, շենքային բաշխվածության նոր և արդյունավետ քարտեզի մշակում և չորս հիմնական դատարանների վերակառուցում կամ կառուցում: Նշվել է, որ նախագծով կլուծվեն հետևյալ հիմնական խնդիրները՝ դատարանների անհավասար շենքային պայմաններ, պատշաճ գոտիավորման բացակայություն, դատական համակարգի գրավչության բացակայություն, որակյալ կադրերի անհավասար բաշխվածություն, ծախսաարդյունավետ կառուցակարգերի բացակայություն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դիզայնը որոշակի վարքագծային կանոն է ենթադրում և արդարադատության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև այս կոմպոնենտի միջոցով: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության խնդիրն է՝ ստանդարտ սահմանել, որով դատարանի և դատավարության կողմերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք կձևավորվի:

Կոմիտեի անդամների քննարկման արդյունքում նախագիծը հաստատվել է:

Նախակլինիկական և տրանսլացիոն հետազոտությունների գիտափորձարարական կենտրոնի, կլաստերի ստեղծման նախագիծը ներկայացվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանի կողմից: Ըստ այդմ՝ նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում նախակլինիկական հետազոտությունների կենտրոնի և դրա շուրջ հետազոտական կլաստերի ստեղծումն է: Որպես նախագծի գլխավոր հիմնավորում՝ ներկայացվել է դեղագործության զարգացման հնարավորության ստեղծումը:

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ դիտարկել ներկայացված նախագիծը մասնավորի հետ համագործակցությամբ իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև կատարել մասնագիտական փորձաքննություն և արդյունքները ներկայացնել կոմիտեի հաջորդ նիստին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեսսին հայտնել է, որ Ամերիկայի գավաթ-2024-ը վերջինը կլինի իր կարիերայումՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն. Պուտինի ներկայացուցիչՀՀ-ն, Խորվաթիան և Էստոնիան Ֆրանսիայից 60 Caesar ինքնագնաց հրետանային կայանքներ կգնենՍուրեն Պետրոսյանն իր «անհետանալու» մասին պատմել է 24news–ինՍաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումըՆոր բնակարան, 38 միլիոն դրամ տարեկան եկամուտ․ ՔՊ-ականի ունեցվածքըԱրցախցիներին բեյսբոլի բիտայով դաժան ծեծի են ենթարկել իբր ճանապարհը չզիջելու համար․ ահազանգ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Երիտասարդները ողջունում են Սրբազանին Արցախի ներկայացուցչության դիմաց, ստանում նրա օրհնությունը (տեսանյութ)Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել Ձեզ. Բագրատ Սրբազանը՝ Արցախի նախագահ Սամվել ՇահրամանյանինԿարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհան է արել, բան չի մնացելՍևանում անհայտ անձը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու ու դիմել փախուստիՈւղիղ. Բագրատ Սրբազանի այցը` Արցախի ներկայացուցչությունԱրդյո՞ք ՀՀ-ն պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով, որ ԵՄ-ն առաջին հերթին մաքսային միություն է. ԱԺ «Հայաստան» խմբակցությունԱյս մարզադաշտը կարող է ընդունել լուրջ մրցաշարեր․ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է արտաշատցիներինԱրաբական պետությունների լիգան ողջունել է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըՍուրեն Պետրոսյանի ասուսիլը չեղարկվելուց հետո Սրբազանը հանդիպել և քննարկում է ունեցել իր հետ (տեսանյութ)Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը հայտարարել է, թե Անահիտ Մանասյանը ենթարկվում է «քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների»Բագրատ Սրբազանը խոսում է նոր բացված վերականգնողական կենտրոնի մասին` քաղցկեղով հիվանդ երեխաների համար (տեսանյութ)Կիրանցեցիներին հրամցնում են փաստաթղթեր, որոնց համաձայն նրանք պիտի հրաժարվեն գույքային իրավունքից. Դանիելյան«ՔՊ»-ի՝ 4-րդ քաղաքական ժողովի նախապատրաստական աշխատանքներն ենԼՂ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո նշաձող են բարձրացնում Պաղեստինի կարգավիճակի հարցում. ՄարուքյանԱլեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատվել է աշխատանքիցԳորիս համայնքի ղեկավարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանինԿրկին մեկնում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական և խոցելի տարածաշրջան․ Ֆրանսիայի դեսպանՀՀ-ն դիտարկում է իսրայելական «Բարաք-8» ՀՕՊ համակարգի ձեռքբերման հնարավորությունը․ Bulgarian Military ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին. կա մեկ զոհ և երկու տուժած«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր կոնցեպտով հավաքի մասինՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններինԻնչ աշխատանքներ են այս պահին հեղեղումներից տուժած բնակավայրերումՊարգևատրվել են հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները Պապոյանը Իրանի դեսպանի հետ շրջել է Քարակերտի մետաղաձուլարանով Արցախի նկատմամբ ցեղասպանությանը չեն արձագանքում ու խոսում են Պաղեստինում կատարվող անարդարությունից Մեկ ամիս գիշերային ժամերին փակ կլինի Երևանի Արմենակյան փողոցի մի հատվածըՀայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քաղաքային իշխանությունները տրանապորտի թանկացումը տեղափոխում են 2025 հունվար. ավագանու անդամԱդրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել երկու հայ զինծառայողների մասունքներ. ՔԿԱբրահամ Գասպարյանի նկատմամբ բռնության վերաբերյալ վարույթ է հարուցվել, նա տուժող է ճանաչվելՄինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Էրդողանն է Նիկոլ Փաշինյանին հորդորել ճանաչել Պաղեստինի պետությունը. Փաշինյանը հապճեպ կատարել է. Aysor.amՀՀ կառավարությունը շարունակում է գործարկել բոլոր հնարավոր քայլերը փախստականներին աջակցելու համարՊատրաստ ենք տարբեր ուղղություններով շարունակել խորացնել ՉԺՀ-ի հետ առկա համագործակցությունը. ԱրշակյանԳերմանիայում լրտեսության կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Սուրենի հետ ճանապարհ ենք անցել, այս պահին մեր ճանապարհները բաժանված չեն. Բագրատ Սրբազան Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում Շահրամանյանի մեքենան կնքվել էր օրեր առաջ, այսօր իրականացվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը Մանրամասներ Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից Մենք եկանք, որ այս մարդիկ որևէ ձև միայնակության զգացում չունենան. Սրբազան «Որտեղի՞ց պետք է տեղափոխեն խաչքարերը, գերեզմանոցի՞ց. Փաշինյանի հայտարարությունները հիմնավորում չունեն». Վաստակավոր ճարտարապետ
Ամենադիտված