Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Համաշխարհային Մամուլ![Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա](/timthumb.php?src=disc/08-06-24/7171550e7ee74af4a66c536b30bd8b6a.jpg&w=780)
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։
«Ուրբաթ երեկոյան Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին մի տղամարդ է հարվածել է։ Նա այնուհետև ձերբակալվել է», - ասել է կանցլերը հեռուստաալիքին՝ հավելելով, որ վարչապետը «ցնցված է տեղի ունեցածից»:
Հարձակվողի անունն ու ազգանունը չեն հաղորդվում։ Հարձակման դրդապատճառները հայտնի չեն։
![](banners/armflix.jpg)