«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Հասարակություն![«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին](/timthumb.php?src=disc/08-06-24/b4cf6f0047f6cbeb99bef85494c8ccc4.jpg&w=780)
Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտը «Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային իր առաջարկը ներկայացրել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կասկադը Երևանի սիրտն է՝ շատ ավելի կարևոր իր բոլոր ընկալումներով: Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, թե ինչպիսի՞ն պետք է լինի այս համալիրի ավարտուն տեսքը:
Ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած հայեցակարգային առաջարկն այսօր քննարկեցինք քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի անդամների հետ»,-նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
![](banners/armflix.jpg)