Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց
Հասարակություն![Լnռիnւմ մեկ ու կես ամuական երեխան nտնաթաթի ջերմային այրվածքnվ տեղափnխվել է hիվանդանոց](/timthumb.php?src=disc/08-06-24/0d280e9e58ff9955f2af58a62dd7b05f.jpg&w=780)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Փափազյանը պարզել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1,5 ամսական Ն․ Ծ․-ն, ով այրվածքը ստացել է իրենց տանը՝ տաք ջուրը ոտքին թափվելու հետևանքով: Պարզվել է նաև, որ երեխայի մայրը իրենց տանը իր որդուն լողացնելու ժամանակ ցանկացել է ջուրը տաքացնել, ինչի ընթացքում տաք ջուրը լցվել է երեխայի ոտքին պատճառելով՝ ջերմային այրված:
![](banners/armflix.jpg)