Իգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթող
Սպորտ![Իգա Շվյոնտեկը՝ Ռոլան Գարոսի հաղթող](/timthumb.php?src=disc/08-06-24/e1dd8ddecbd945fdc7cc461d4c3d36d9.jpg&w=780)
Աշխարհի առաջին ռակետ, լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դարձել է Ֆրանսիայի բաց առաջնության 2024 թվականի հաղթող։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Նա այսօր՝ հունիսի 8-ին, երկու սեթում 6։2, 6։1 հաշվով հաղթեց WTA-ի դասակարգման աղյուսակի 15-րդ հորիզոնականը զբաղեցնող Յասմին Պաոլինիին։
Իգա Շվյոնտեկի համար սա 4-րդ հաղթանակն է Ռոլան Գարոսում: Լեհ թենիսիստուհին այս մրցաշարում հաղթել է նաև 2020, 2022 և 2023 թվականներին։
Բացի այդ 2022 թվականին նա մեկ անգամ դարձել է նաև ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն։ Նա հաղթել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր բոլոր հինգ եզրափակիչներում։
![](banners/armflix.jpg)