Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար![Ստեփանավանում 25–ամյա վարորդը «BMW»-ով բախվել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ](/timthumb.php?src=disc/08-06-24/7bc866bd19ff74c2cbd6344ee8a22840.jpg&w=780)
Երեկ՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 54 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Եղիազարյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Քարտաշյանին պատկանող կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Լաուրա Վահրադյանը և Ն. Եղիազարյանի ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ռուզաննա Կարախանյանն ու 6-ամյա Դանիել Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
![](banners/armflix.jpg)