Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները
Իրան![Հայտնի են Իրանում նախագահի հաստատված թեկնածուները](/timthumb.php?src=disc/09-06-24/ceafca20b2645e7e1afd39ecfe48e1b3.jpg&w=780)
Իրանի ՆԳՆ-ն հայտնել է նախագահի պաշտոնի համար հաստատված թեկնածուների անունները: Հաստատվել է 6 թեկնածուի մասնակցություն: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Թեկնածուներն են՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Մասուդ Պեզեշիանը, Մոստաֆա Փուր Մոհամմադի, Ամիրհոսեյն Քազիզադե Հաշեմին:
Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք նշանակվել են մայիսին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան պատճառով, կանցկացվեն հունիսի 28-ին:
![](banners/armflix.jpg)