ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Հասարակություն![ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին](/timthumb.php?src=disc/09-06-24/c69622a791bab180a5e391342dbe7e0f.jpg&w=780)
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսին:
Ինչպես տեղեկացրին կուսակցությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև շոշափվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առընչվող հարցեր։ Հանդիպման ժամանակ շեշտվել է, որ ներկա իրավիճակում Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերներին ու սպառնալիքներին պիտի դիմակայել համազգային բոլոր առողջ ջանքերի համատեղումով ու միասնականությամբ։
![](banners/armflix.jpg)