Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky News
Համաշխարհային Մամուլ![Ուկրաինան առաջին անգամ ինքնաթիռով թիրախ է խոցել Ռուսաստանում. Sky News](/timthumb.php?src=disc/10-06-24/684705b56bb716c440c73c821c8c1cfd.jpg&w=780)
Ուկրաինայի զինված ուժերի ինքնաթիռն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախին, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը։
Ըստ պարբերականի զրուցակցի՝ կիրակի օրը՝ հունիսի 9-ին, Բելգորոդի շրջանում հրետակոծության է ենթարկվել հրամանատարական կետ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ տեսակի զինամթերք է կիրառվել հարձակման ժամանակ, այդ թվում՝ այն արդո՞ք արևմտյան զենք է եղել։
«Չնայած վնասի գնահատումը դեռևս իրականացվում է, սակայն դա հաստատվել է՝ որպես ուղղակի հարված։ Սա Ուկրաինայի զինված ուժերի առաջին զինամթերքն է, որը օդից հասցվել է Ռուսաստանի թիրախին»,- հավելել է աղբյուրը։
Ուկրաինան բազմիցս անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Ռուսաստանի տարածքի խորքում, սակայն ռազմական ինքնաթիռի օգտագործումը Ռուսաստանի ներսում թիրախներին հարվածելու համար Մոսկվայի կողմից կարող է ընկալվել՝ որպես նոր էսկալացիա, նշում է Sky News-ը։
![](banners/armflix.jpg)