Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ
Հասարակություն![Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ սպասվում են անձրև, ամպրոպ, նաև կարկուտ](/timthumb.php?src=disc/10-06-24/953d47fa0657c9b2d2804bb3eac20da3.jpg&w=780)
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։ Երևան քաղաքում՝ հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում` ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում`հունիսի 10-ի ցերեկը, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Հունիսի 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 10-11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
![](banners/armflix.jpg)