Ավինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով
Քաղաքական![Ավինյանն աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով](/timthumb.php?src=disc/10-06-24/02a844a284414449747f3d04c9858348.jpg&w=780)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին: Վերջինս մայրաքաղաքում է քաղաքապետի հրավերով՝ այսօր «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգով հանդես գալու նպատակով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել աշխարհահռչակ ջութակահարին՝ պատանի երաժիշտներին նման բացառիկ հնարավորություն տալու համար:
Խոսելով Երևանի ջերմ հյուրընկալության մասին իր տպավորությունների մասին՝ Ավգուստին Հադելիխը նշել է, որ ինքը ևս ոգևորությամբ ու անհամբերությամբ է սպասում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթին: Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Տիգրան Ավինյանը աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
![](banners/armflix.jpg)