«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացել Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ Լիտվայում Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվել «Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ) Հունիսի 22-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներին Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում Ոստիկանության նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին «Ցանկանում եմ հարցաքննությանը մասնակցել, ցուցմունք տալու եմ». Սամվել Վարդանյան 

Պարզաբանումներ՝ պարեկների հետ «շփումների համար»

Հասարակություն

Փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանումներ է տարածել՝ պարեկների հետ շփումների համար․

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող հանրահայտ իրադարձությունները, ըստ այդմ՝ պարեկային ծառայողների կողմից արցախցիների կամ ցանկացած ցուցարարի նկատմամբ դրսևորված վերաբերմունքը (տուգանքի ենթարկելու անհարկի որոշումները, ավտոմեքենաներն արգելանքի վերցնելն ու անհիմն բերման ենթարկելը, ավելորդ ստուգումները, կիրառվող բռնությունները և այլն), որոշել եմ հանրությանը (ինչու ոչ՝ նաև պարեկային ծառայողներին) պարզաբանել պարեկային ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում՝ վարորդների հետ շփման կարգը։

1․Այսպես, ՀՀ ոստիկանության պետի 2021 թվականի հունիսի 25-ի 36-Լ հրամանով հաստատվել է պարեկային ծառայության կանոնակարգը, որի 56-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ փոխհարաբերություններում պարեկային ծառայողը պետք է դրսևորի քաղաքավարություն և նրբազգացություն։

2․ Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է քաղաքացուն դիմի հարգանքով, «Դուք»-ով, իր պահանջներն ու դիտողությունները ներկայացնի համոզիչ ձևով: Քաղաքացուն դիմելիս պետք է նրան ողջունի, որից հետո, ձեռքը հպելով գլխարկին, բարձրաձայնի իր ազգանունն ու կոչումը: Եթե քաղաքացիներն են դիմում պարեկային ծառայողին, ապա նա նույնպես պարտավոր է ձեռքը հպել գլխարկին, ուշադիր լսել նրանց և միջոցներ ձեռնարկել՝ վերջիններիս հայտարարությունների հետ կապված: Եթե քաղաքացու հարցադրումը դուրս է պարեկային ծառայողի իրավասությունների շրջանակից, ապա պարեկային ծառայողը, չանտեսելով նրան, պետք է քաղաքացուն օգնի խորհրդով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բացատրի, թե ուր է պետք դիմել՝ դրված հարցը լուծելու համար:

3․ Նույն կանոնագրքի 57-րդ կետի համաձայն՝ քաղաքացիներին դիմելիս անթույլատրելի են՝

1) արհամարհական տոնը, կոպտությունը, գոռոզությունը,

2) դիտողությունների հեգնական կամ անքաղաքավարի շարադրումը,

3) մարդու արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները կամ ռեպլիկները,

4) սպառնալիքները, խրատները կամ անարդարացի նախատումները,

5) անիրավացի մեղադրանքներ ներկայացնելը.

6) սպառնացող կամ վիրավորող ժեստերն ու նշանները:

4․ Նույն կանոնագրքի 58-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների հետ զրուցելիս պարեկային ծառայողները պարտավոր են դրսևորել հանգստություն և խոհեմություն: Նրանք չպետք է կոպտությանը կոպտությամբ պատասխանեն և իրենց գործողություններում առաջնորդվեն անձնական անբարյացակամ զգացմունքներով։

5․ Նույն կանոնագրքի 60-րդ կետի համաձայն՝ երբ իրավախախտում կատարած անձը ոստիկանի դիտողություններին գրգռված է արձագանքում, ապա պետք է նրան ժամանակ տալ հանդարտվելու և բացատրություն խնդրել՝ նրա հակաիրավական գործողությունների վերաբերյալ: Պարզաբանել նրա վարքի հակաօրինական բնույթը՝ հղում կատարելով համապատասխան իրավական նորմերին:

6․ Նույն կանոնագրքի 62-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայողը պետք է լինի բարյացակամ և պոզիտիվ:

7․ Նույն կանոնագրքի 63-րդ կետի համաձայն՝ պարեկային ծառայության իրականացման ընթացքում պարեկային ծառայողն իրավունք չունի պահանջել քաղաքացիներից դադարեցնել տեսաձայնագրումը կամ լուսանկարահանումը, ինչպես նաև ուղիղ հեռարձակումները՝ նկատի ունենալով մարդու՝ ազատ գործելու սահմանադրական իրավունքը, ինչպես նաև այն, որ «Ոստիկանության մասին» օրենքով հրապարակայնությունը ոստիկանության գործունեության սկզբունքներից է, իսկ պարեկային ծառայողը հաշվետու հանրային ծառայող է։

Հաշվի առնելով հանրային մեծ պահանջարկը՝ մոտ ապագայում կանդրադառնամ նաև վարչարարության ընթացքում վարորդների ու պարեկային ծառայողների իրավունքներին և պարտականություններին, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու, ինչպես նաև պարեկային ծառայողների կողմից տրանսպորտային միջոցները հատուկ պահպանման վայր տեղափոխելու հիմքերին (վերջինը նույնական չէ տրանսպորտային միջոցների շահագործումը արգելելու հետ)։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացելԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվելՈւժեղ քամին Վանաձորում հսկա եղևնիներ է տապալել«Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ)Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն Վթար է եղել Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին Հունիսի 22-ին Բագրատ Սրբազանը կհանդիպի երիտասարդներինԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում Չեմ հասկանում ոտքի տակ ընկնող «ուժերին», որոնք ջուր պղտորելուց բացի այլ հարց չեն լուծում․ Զաքարյան Սամվել Վարդանյանը հիմա շատ վատ վիճակում է, կենցաղային խնդիրներ ունի․ փաստաբան Ոստիկանության նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել Բեռնատար է այրվել Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան Արարատ լեռան վրա իրանցի լեռնագնացի դի է հայտնաբերվել Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին Հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր. Եղեգնաձորի ոստիկանների բացահայտումը «Ցանկանում եմ հարցաքննությանը մասնակցել, ցուցմունք տալու եմ». Սամվել Վարդանյան Օգտագործել են իբրև թե ՌԴ-ում նոտարների վավերացրած կեղծ փաստաթղթեր. հափշտակել են անժառանգ տարեցների բնակարանները Վաղը՝ հունիսի 21-ին, Բագրատ Սրբազանը, Շարժման այլ ներկայացուցիչների հետ միասին, մեկնելու է ԿիրանցՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան Սա հերթական հնարավորությունն է Փարաջանովի արվեստն ի ցույց դնելու համար․ Արայիկ Հարությունյան Հայաստանը բարձր է գնահատում երկրի հյուսիսում ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար Լիտվայի աջակցությունը․ Արարատ Միրզոյան ՀՀ ՄԻՊ-ը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին․ քննարկվել են համագործակցային հարցեր Բեզոարյան այծերի բազմությունն ազատ շրջում է հայկական լեռներումԹիրախավորելով ժառանգ չունեցող անձանց բնակարանները՝ հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է դրանք Փոխվարչապետն ու ՄԱԿ պաշտոնյան քննարկել են ՀՀ կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին․ քննարկվել են համագործակցային հարցեր BMW-ն ներկայացրել է նոր սերնդի X3 քրոսովերը (լուսանկարներ) Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԻշխանությունը, օգտագործելով «խաղաղության դրոշակը», գնում է ադրբեջանական զիջումների. Աբրահամյան (տեսանյութ)Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին ՈւՂԻՂ. Ընթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾԱրարարտ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը (տեսանյութ)Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Երևանցիներն առաջիկայում նոր հանգստի գոտի կունենան Արաբկիրում Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿայացել է Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը Քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունըԿանադան ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչելԳոռ Ալոյանը նշանակվել է Երևանի ՔԿ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Կայացել է Արարատ Միրզոյանի և Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի առանձնազրույցը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահՀանրապետության որոշ հատվածներում ծղրիդների տարածման դեպքեր են նկատվում. մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվում
Ամենադիտված