Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան
Հասարակություն![Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանը վերադարձել է Երևան](/timthumb.php?src=disc/10-06-24/45135af19c5b69bcad0667b6ec8350f6.jpg&w=780)
Խորհրդակցությունների համար Մոսկվա կանչված ՌԴ դեսպանն արդեն վերադարձել է Երևան, «Риа Новости»- ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Հիշեցնենք՝ Գալուզինն ավելի վաղ պարզաբանել էր՝ ինչու է դեսպան Կոպիրկինը կանչվել ՌԴ․
«Խորհրդակցությունների համար դեսպանին կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը կանչվել խորհրդակցության։ Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք։ Ըստ այդմ` ես կարծում եմ, որ շատ շուտով կարելի է ակնկալել Սերգեյ Պավլովիչի վերադարձը Երևան և նրա պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել էր նա։
![](banners/armflix.jpg)