Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում
Հասարակություն![Վարդենիսցի 4 դպրոցական մրցանակակիր են դարձել Մենթալ թվաբանության միջազգային օլիմպիադայում](/timthumb.php?src=disc/10-06-24/32725c2c46373c83da2d4280bad969fc.jpg&w=780)
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 4 դպրոցական մրցանակներ են նվաճել «MINDSKILLS GLOBAL -23» առցանց օլիմպիադայում։
Ինչպես տեղեկացնում են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Մենթալ թվաբանության օլիմպիադային մասնակցել են 23 երկրների 1976 դպրոցների աշակերտներ, որոնց թվում են եղել նաև Վարդենիսի է․ Պողոսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Սուքիասյանը, Մայիս Ղազարյանը, Նարե Գրիգորյանը և Նարեկ Գրիգորյանը, ովքեր միաժամանակ համարվում են Վարդենիս քաղաքի Սոցիալ-կրթական կենտրոնի Մենթալ թվաբանության խմբակի սաներ։ Դավիթ Սուքիասյանը միջազգային օլիմպիադայում դարձել է 2-րդ, Մայիս Ղազարյանը, Նարեկ ու Նարե Գրիգորյանները՝ 3-րդ կարգի հաղթողներ։
Մրցանակակիր դպրոցականներին ընդունել, շնորհավորել ու հուշանվերներ է հանձնել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
![](banners/armflix.jpg)