Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է
Արտակարգ Պատահար![Վանաձոր-Ալավերդի ճանապարհին քարաթափում է տեղի է ունեցել. ճանապարհը երկկողմանի փակ է](/timthumb.php?src=disc/10-06-24/f79e67430d196000842217f0bce340fe.jpg&w=780)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Թումանյանի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Քոբայրի վանքի ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը փակվել է:
Shamshyan-ը հայտնում է, որ հողազանգվածը թափվել և լցվել է նաև երկաթգծի վրա:
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ՝ միանգամից մի քանի հատվածներում, քանի որ քարաթափումն ու փլուզումները տարբեր հատվածներում են եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քարաթափման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Ա. Բեժանյանի կարգադրությամբ նշված հատվածում պարեկները անցել են ուժեղացված ծառայության:
![](banners/armflix.jpg)