Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները՝ Շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում
Սպորտ![Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները՝ Շախմատի աշխարհի պատանիների առաջնությունում](/timthumb.php?src=disc/10-06-24/c825126d8febdd5bbd419d730976463a.jpg&w=780)
Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 8-րդ խաղափուլը:
Պատանիների առաջնությունում հայ շախմատիստներ Մամիկոն Ղարիբյանը և Ռուդիկ Մակարյանը ունեն 6.5 միավոր և կիսում են առաջին հորիզոնականը Նոգերբեկ Կազիբեկի և Կարդոսո Կարդոսո Խոսե Գաբրիելի հետ, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանը ունի 6.5 միավոր և կես միավորով հետ է մնում միանձնյա առաջատար Դիվյա Դեշմուխից։
Առաջնության ավարտին մնացել է 3 որոշիչ խաղափուլ:
9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին։
![](banners/armflix.jpg)