Աշխարհահռչակ ջութակահար Հադելիխը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել
Հասարակություն![Աշխարհահռչակ ջութակահար Հադելիխը «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել](/timthumb.php?src=disc/10-06-24/980d523c914a3419e7c91cf9c8dcfd14.jpg&w=780)
Աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Պատանի երաժիշտները՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հադելիխի հետ ներկայացան Բեթհովենի Ջութակի կոնցերտով:
Չդադարող ծափահարություններից հետո Ավգուստին Հադելիխը խոստովանել է, որ բեմում կանգնած էր պատանի, բայց իրապես տաղանդավոր երաժիշտների հետ:
Նվագախումբը կատարեց նաև Չայկովսկու հ. 4 սիմֆոնիան։
![](banners/armflix.jpg)