Նախիջևանում հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը
Ադրբեջան![Նախիջևանում հայտնաբերվել է անհետ կորած ադրբեջանցի զինծառայողի մարմինը](/timthumb.php?src=disc/11-06-24/2f383925df3d65df8add9fc15cc37ff2.jpg&w=780)
Այսօր առավոտյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հունիսի 9-ին չպարզված հանգամանքներում անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին, գրում է Trend-ը։
Ինչպես հայտնի է, նախորդ օրը Նախիջևանում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհետացել էր ադրբեջանական բանակի զինծառայող, շարքային Ջեյհուն Հուսեյնովը։
Ընթանում է հետաքննություն։
![](banners/armflix.jpg)