ԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Քաղաքական![ԶՈւ ԳՇ պետը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր](/timthumb.php?src=disc/11-06-24/ca59d842582d3f61e05c4b700a6b8634.jpg&w=780)
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։
Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։
![](banners/armflix.jpg)