Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա
Հասարակություն![Արյան դոնորի համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվի բացօթյա արյունատվության ակցիա](/timthumb.php?src=disc/11-06-24/275be7c90a9515397942ef7ed179af3c.jpg&w=780)
Արյան դոնորի համաշխարհային օրվա 20-ամյակի կապակցությամբ հունիսի 14-ին բացօթյա արյունատվության ակցիա կանցկացվի Երևանում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ժամը 09:30-15:00-ը ակցիան կիրականացվի Խաչքարերի պուրակում («Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ) և Seasons այգում (Մաշտոցի պողոտա 15/5):
Արյունատվության ամբողջ ընթացքում պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժշկական թիմը կլինի կլինի ակցիաների վայրերում:
![](banners/armflix.jpg)