Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբան
Բլոգոսֆերա![Ստեփանակերտի քաղաքապետի կալանքի միջնորդությունը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մելքոնյանին․ փաստաբան](/timthumb.php?src=disc/11-06-24/754e78786985521215f2b7ada97e5b3b.jpg&w=780)
Նախաքննական մարմինը դատարան է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի 20-օրյա անազատության ժամկետը երկարացնելու միջնորդություն, որը «պատահականության սկզբունքով» մակագրվել է Մասիս Մելքոնյանին։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա, նաեւ նշել է. «Մի մարդու, ով մինչ դատավոր նշանակվելը՝ հանդիսացել է պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցության ոչ թե պարզապես անդամ, այլ խորհրդի անդամ։ Մի մարդու, ով հայտնի է քպ-ական իշխանությանը քաղբանտարկյալներ անխափան մատակարարելու հոբբիով։
Նիստը նշանակվել է հունիսի 13-ին ժամը 19:00-ին՝ Մասիվի դատարանում (Գյուլիքևխյան 20):
ՀԳ. Այս ամոթալի պատմության միակ դրական կետն այն է, որ քննիչը միջնորդել է ոչ թե բանտային, այլ տնային կալանք։
ՀԳ-2. Կարծում եմ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի դահլիճում ամենաանաչառ անձը լինելու է… քննիչը»,-գրում է Մելիքյանը։
![](banners/armflix.jpg)