«Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ) Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ) Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենայան Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը Ադրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետ Եվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Հունիսի 22-ի աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

«Ազնավուր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է Գյումրու համերգից «Տա լույս» երգչախմբի դուրս մնալու հարցը. փակագծերը դեռ չեն բացվում. 168.am

Գյումրիում Երեխաների պաշտպանության օրը տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 10 օր անց «Ազնավուր հիմնադրամից» չի հնչել որևէ պաշտոնական դիրքորոշում կատարվածի մասին: Տավուշի «Տա լույս» երգչախմբի փոքրիկներին անբեմ թողնելու ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի ակցիան չի արժանացել այս հիմնադրամի կողմից որևէ գնահատականի:

168.am-ը հունիսի 1-ին տեղեկացրել էր՝ Գյումրու Թատերական հրապարակում 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի բացմանը ելույթ էր ունենալու նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը։ Երգչախումբը մասնակցում էր «Ազնավուր» հիմնադրամի հրավերով։

Այս համերգի համար ԿԳՄՍ նախարարությունը դեռ մայիսի 8-ին դրամաշնորհ է հատկացրել Ազնավուր հիմնադրամին. դրամաշնորհի պայմանագրի գինը կազմել է 42 միլիոն դրամ: Սակայն համերգի ժամը փոխել էին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով և մասնակիցներին նախատեսված՝ 14:00-ի փոխարեն՝ առաջարկել 12:00, ապա ապամոնտաժել էին Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը, քանի որ հավանաբար տեղեկացել էին Բագրատ սրբազանի գլխավորությամբ դեպի Գյումրի շարժվող ավտոերթի մասին:

168.am-ը տավուշցի փոքրիկների տոնը «խլելու» այս միջադեպի առնչությամբ հունիսի 10-ին կապ հաստատեց «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ ճշգրտելու՝ լինելո՞ւ է արդյոք պաշտոնական դիրքորոշում:

Հիմնադրամի աշխատակից Տաթև Ղազարյանը հարկ համարեց միայն տեղեկացնել. «Այդ հարցը քննարկվել է մեր հոգաբարձուների խորհրդի նիստում, բայց իրավասու չեմ դա որևէ կերպ մեկնաբանել»:

Հարցին, թե ո՞վ է կարող՝ նա հստակեցրեց, որ ճշգրտելու կարիք ունի: Հաջորդ օրն արդեն մեր զանգերն անպատասխան մնացին:

Փորձեցինք կապվել հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանի հետ. նա էլ տեղեկանալով, որ 168.am-ից լրագրող է զանգահարել, ասաց. «Շատ աղմկոտ վայրում եմ, կարո՞ղ եմ հետ զանգահարել»:

Մեր արձագանքը, որ երեկվանից ենք հիմնադրամից սպասում պատասխանի, մնաց անպատասխան. զանգն անջատվեց:

168.am-ը, ամեն դեպքում, հետևողական կլինի լսելու այս հիմնադրամի տեսակետը:

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արձագանքելով ստեղծված իրավիճակին, շեշտել էր՝ այս իշխանությունն ամեն բան քաղաքականացրել է, ապա հավելել. «Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար, դեռ համբերում եմ: Ծնողները Տավուշից վեր են կացել-եկել են, որ գան 2-ին հասնեն տեղ, դու ո՞նց ես ժամ փոխում. Ո՞վ ես դու: Պետական միջոցների վճարողն էլ ենք մենք. Հորդ տնի՞ց ես բերել այդ միջոցները»:

Դանիել Դանիելյանն այդպես էլ ներողություն չէր խնդրել, ընդամենն իրեն հարմար լրատվամիջոցի հետ զրույցում արձագանքել էր՝ Գյումրիում Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգը ոչ միայն չի չեղարկվել, այլ կայացել է հաջողությամբ։ Նրա ներկայացմամբ՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արևը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում և դեռ պիտի նաև ելույթ ունենային։

Օրեր անց լրագրողների հետ զրույցում այս «թելը թելել էր» նաև ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով. «Համերգին չմասնակցելու որոշումը եղել է երգչախմբինը, և նրանք էլ կրում են պատասխանատվություն իրենց որոշումների համար»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել էր՝ նախարարությունը համերգի անցկացման համար հատկացրել է միջոցներ, իսկ համերգի կազմակերպիչն «Ազնավուր» հիմնադրամն է եղել. «Թե՛ նախարարությունը, թե՛ հիմնադրամը շահագրգիռ են, որ համերգը կայանա ամբողջ ծավալով ու նորմալ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայովՎեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ տարածքում կան միակողմանի գործող ճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը փակ է Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ «Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ)Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ)Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆԿուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ ՍուրենայանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ինՀորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումըԱդրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետԵվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցըՀունիսի 22-ի աստղագուշակՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալինՀՀ-ն, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Արտակ ԶաքարյանՀայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. ՇարմազանովՏուգանք՝ պատերին անօրինական գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում (տեսանյութ)Բա սենց ոնց ախր... Լալա ջան. Զառա ԱրամյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրջուկ ամպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելԱրցախի ներկայացուցչության ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն. Տիգրան ԱբրահամյանԴեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասինԼույս չի լինիՀունիսի 22. Օրվա խորհուրդ«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից և թաքնվում արևմտամետների թիկունքո՞ւմԱրև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Երեկվա կտի անունն է` Եվրամիություն. Սոֆյա ՀովսեփյանՀողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Նորից ահազանգ բերդիցՄահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը«Հրապարակ». Փաշինյանն անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը. ինչ են քննարկելԻրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»«Ժողովուրդ». Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինենԻսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման պայմանավորվածությունների իրականացմանըԳերմանիայում լրտեսության կասկածանքով Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվելՈ՞ւմ են ձերբակալել Գերմանիայում լրտեսության կասկածանքով․ մանրամասներ
Ամենադիտված