Հունիսի 21. Օրվա խորհուրդ Գնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը պայքարի աջակիցների և լրագրողների հետ ուղևորվեց Կիրանց (լուսանկարներ) Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». Hetq Ռուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor «Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է «Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել «Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն «Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետ Կիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub 

Խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը․ Հայաստանի ու ԱՄՆ-ի կառավարության հայտարարությունը

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել սույն համատեղ հայտարարությամբ:

Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: Ակնկալում ենք ուրվագծել առաջիկա ամիսներին մեր հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը և նշել եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:

Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը

Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում  Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած կարևոր քննարկումները: Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը: Կողմերը քննարկել են պատժամիջոցների և արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաև քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորություններն՝ առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների առևտուրը դյուրացնելու նպատակով: Քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման՝ ներառյալ ատոմային էներգիայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ԱՄՆ առևտրային լուծումների բացահայտման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքները: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում՝ արդար ու հարատև խաղաղության միջոցով խրախուսելով և ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապակցվածությունը: Այս խաղաղությունը կբացի ամբողջ տարածաշրջանի ներուժը և էական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին:

Միացյալ Նահանգները ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցել այս ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերին։ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում տեղահանված անձանց և փախստականներին ապաստան տրամադրելու Հայաստանի ջանքերը, իսկ Հայաստանը երախտագիտություն է հայտնել ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար, որը Միացյալ Նահանգները տրամադրել է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու համար։

Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում

Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում, որոնց ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները նաև ողջունել են 2024թ. մայիսին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի և ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև առաջին տարեկան շտաբային բանակցությունների մեկնարկը և պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:

Հիմնվելով Հայաստանի պարեկային ծառայության հաջողությամբ ստեղծման փորձի վրա, որը համազգային ընդգրկում է ստացել 2023 թվականին` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ներքին գործերի նախարարությանն ապագա աջակցության տրամադրումը՝ ներառյալ ծրագրված ջանքերն՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը՝ հաշվետվողականության և դիմակայունության բարձրացման համար:

Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և պատրաստակամ է խաղաղապահության և իրավապահ մարմինների զարգացման ուղղությամբ հավելյալ համագործակցության հարցում:

Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում 

Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Միացյալ Նահանգները մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա, ինչպես նաև դատական ​​անաչառության, ամբողջականության և անկախության խթանմանն ուղղված ջանքերին: Պատվիրակությունները քննարկել են զոհերին և վկաներին աջակցելու և արդարադատության մատչելիության ապահովման պլանավորված ծրագրերը: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդման և թափանցիկության բարձրացման նպատակով: Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունիսի 21. Օրվա խորհուրդԳնում ենք Կիրանց՝ տեսնելու, թե որտեղ է այդ ցանկապատ կոչվածը, ասում են՝ ոստիկանական պատ այս անգամ չկա. Սրբազան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը պայքարի աջակիցների և լրագրողների հետ ուղևորվեց Կիրանց (լուսանկարներ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». HetqՌուստամ Բադասյանի որոշումն արժեցել է 51 մլն դրամ. Factor«Հրապարակ». Ամառային վոյաժների շրջանը բացված է«Հրապարակ». Պետական ապարատում «վհուկների որս» է սկսվել«Ժողովուրդ». Դատախազությունն ամեն գնով ցանկանում է կալանքի տանել երգիչ Հայկ Ղեւոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն«Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետԿիրանցից՝ Պեկին կամ ընդդիմության «կառուցողական» նիկոլականները. Mediahub «Հրապարակ». Սյունիքում «չիստկաները» կշարունակվենՀեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է. կեցցե՛ հեծանիվ. Փաշինյան«Ժողովուրդ». ՔՊ-ում երկու թեւի են բաժանվել. ԵՄ անդամակցության հարցով տարաձայնություններ ունեն«Ժողովուրդ». 27 մլն տարեկան եկամուտ, 46 մլն վարկ. ՀՀ բանտապետի ունեցվածքըՄահացել է դերասան Դոնալդ ՍազերլենդըՄբապեի գրառումը հույս է ներշնչել երկրպագուներինՄարվել և շրջանառության մեջ են դրվել աշխարհահռչակ հայ Փարաջանովի ծննդյանը նվիրված նամականիշներԼոռի բերդ ամրոցի տարածքում հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, խաչքարերի բեկորներՓաստաբան Արսեն Բաբայանն արձագանքել է Սուրեն ՊետրոսյանինԻնչու՞ եւ ի՞նչ նպատակով է նոր սահմանադրություն գրվումԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումըՓաշինյանը թիմի հետ արտաքին քաղաքական և բարեփոխումներին վերաբերող հարցեր է քննարկելՀՀ-ից մեկնած ավտոմեքենայում 13 կգ մարիխուանա է հայտնաբերվել. Վրաստանի եկամուտների ծառայությունԼույս է տեսել Արցախի թեմի առաջնորդի՝ ադրբեջանական վանդալիզմի մասին պատմող գիրքըՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱրթուր Աբրահամը Գերմանիայում է հետևում Եվրո-2024-ի խաղերինՍանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանիցՊուտինն ու Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկրներից մեկի վրա հարձակման դեպքում ռազմական օգնության մասինԱնահիտ Մանասյանն ընդունել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության և «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» ՀԿ նախագահներինԳժվեցինք այս տարի, այն ուժգնությամբ էր գալիս սելավը, որ շենքը տատանվում էր. ՄելիքջանյանԱվտովթար՝ Սյունիքի մարզում․ «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր1-ին հրաժարականը՝ Հանրային հեռարձակողի խորհրդումԲագրատ Սրբազանի հետ միասին կմեկնեմ Կիրանց. ԴանիելյանՓրկարարները տապալված ծառերն են մասնատում ու հեռացնում․ քամու հետևանքով պատճառված վնասներըՔԿ-ն քննարկում է Գասպարյանի նկատմամբ ոստիկանական բռնության փաստով վարույթ նախաձեռնելու հարցըԾառի ընկնելու հետևանքով գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԿիպրոսի պաշտպանության նախարարի առաջիկա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի ռազմական ոլորտում արդյունավետ համագործակցությանը. դեսպան ՄկրտչյանԵս իլյուզիա չունեմ, որ թշնամական համակարգի դեմ պայքարը 1-2 օրվա, մեկ շաբաթվա հարց է. Քրիստինե ՎարդանյանՔաջարանի քաղաքապետ Փարամազյանը, նրա կինն ու հայրը հրավիրվել են դատախազությունՔՊ-ին աջակցող մոդել Անիտա Հարությունյանը ներխուժել է Oragir.News-ի խմբագրություն և վնասում է գույքըՄոսկվայում փոթորիկի հետևանքով երկու մարդ է զոհվել, առնվազն տասը՝ տուժելԼիտվան կաջակցի Հայաստանին դեպի Եվրոպա գնալու ճանապարհին․ Լիտվայի ԱԳ նախարարՔննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր«Ջերմուկ Գրուպը» մաքսատուրքից ազատման 576 մլն դրամի արտոնություն է ստացելԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Մեղրի-Քաջարան ճանապարհին բեռնատար է այրվելՈւժեղ քամին Վանաձորում հսկա եղևնիներ է տապալել«Ավտոբուսի գործով» դատական նիստը. Մելիքյան (տեսանյութ)Հարսի աչքերին նյութ են փչել, պարանոցից հափշտակել խաչով շղթան. սկեսուրն ահազանգել է ոստիկանություն
Ամենադիտված