Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 

Խաղաղություն պետք է հաստատել արդարության հիման վրա․ Արամ Ա Կաթողիկոսի ելույթը՝ Վատիկանում

Հասարակություն

Արամ Ա Կաթողիկը դասախոսությամբ է հանդես եկել Վատիկանում․

«Այսօր՝ Երեքշաբթի, 11 Յունիս 2024֊ին, «Կրօնի դերը աշխարհաքաղաքականութեան մէջ» նիւթին շուրջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն մը տուաւ Վատիկանի Արեւելեան Համալսարանին մէջ:

Դասախօսութիւնը կազմակերպուած էր յիշեալ համալսարանի, Կրէկորեան համալսարանի եւ Լիբանանի դեսպանատան միացեալ նախաձեռնութեամբ: Նորին Սրբութիւնը նախ պարզեց հին դարերէն սկսեալ կրօնի առանցքային դերը աշխարհաքաղաքականութեան մէջ: Յիշելէ յետոյ թէ պատմութեան ընթացքին կրօնի դերը հոլովոյթի ենթարկուած է աշխարհաքաղաքական պայմաններու փոփոխութեան զուգահեռ, ընդգծեց միաստուածեան կրօններու (հրէութիւն, քրիստոնէութիւն, իսլամութիւն) ունեցած կեդրոնական դերը յատկապէս Եւրոպայի եւ Միջին Արեւելքի՝ քաղաքական, մշակութային եւ ընկերային մարզերէն ներս:

Ապա, Վեհափառ Հայրապետը իր խօսքը կեդրոնացուց Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական զարգացումներուն ծիրէն ներս կրօնի ունեցած իւրայատուկ դերին վրայ՝ իր դրական ու բացասական երեսներով ու հետեւանքներով: Այս շրջագծէն ներս Նորին Ս. Օծութիւնը անդրադարձաւ հետեւեալ կէտերուն.-

Ա.- Հաւատք եւ բանականութիւն: Միաստուածեան կրօնները տարբեր մօտեցում ունին հաւատքի ու բանականութեան փոխ-յարաբերութեանց գծով: Որքանո՛վ բանականութիւնը կը հակակշռէ հաւատքի հասկացողութեան ու արտայայտութեան վրայ. որքանո՛վ հաւատքը նկատի կ'առնէ բանականութեան մօտեցումները. ինչպէ՛ս կարելի է ներդաշնակութիւն ստեղծել այս երկուքին միջեւ՝ հեռու մնալով մէկուն կամ միւսին բացարձակ գերակայութենէն:

Բ.- Ի՞նչ է կրօնին եւ քաղաքականութեան իւրայատուկ յարաբերութիւնը: Ճիշդ չէ կրօնը նոյնացնել քաղաքականութեան հետ, միաժամանակ կարելի չէ կրօնը քաղաքականութենէն հեռու պահելը: Դարձեալ, ինչպէ՞ս կարելի է ներդաշնակութիւն ստեղծել անոնց յարաբերութեան մէջ, մէկ կողմէն՝ առանց քաղաքականացնելու կրօնը, եւ միւս կողմէն՝ առանց կրօնական բովանդակութիւն եւ ուղղութիւն տալու քաղաքականութեան:

Գ.- Կրօնը թէ՛ միացուցիչ եւ թէ՛ բաժանարար ազդակ է: Այսպէս կը վկայէ պատմութիւնը եւ ներկայ իրականութիւնը: Իր բնոյթով ու նպատակով կրօնին դերը միշտ կը մնայ միացնող եւ հաշտեցնող, այլ խօսքով՝ կամուրջի դեր ունի կրօնը: Սակայն կրօնը նաեւ օգտագործուած է քաղաքական նպատակներու, եւ հետեւաբար պատճառ դարձած է յաճախ բաժանումներու ու պատերազմներու:

Վերոյիշեալ երեք երեւոյթներու մասին անդրադառնալէ յետոյ, Վեհափառ Հայրապետը հետեւեալ կէտերը յիշեց, որոնք պէտք է կազմեն կրօնին իւրայատուկ դերը ներկայ ընկերութեան ու յատկապէս Միջին Արեւելքէն ներս.-

ա.- Փոխադարձ վստահութեան ամրապնդում: Կարելի չէ մնայուն ու ամբողջական խաղաղութիւն հաստատել, երբ կը պակսի փոխադարձ վստահութիւնը: Որքան ալ քաղաքական ծիրէն ներս խաղաղութեան դաշնագիրներ ստորագրուին, երբ ժողովուրդներու միջեւ փոխադարձ վստահութիւնը կը պակսի, խաղաղութիւնը միշտ կը մնայ փխրուն ու ժամանակաւոր:

բ.- Խաղաղութիւնը պէտք է հաստատել արդարութեան հիման վրայ: Որքան ալ խաղաղութեան պայմանները ըլլան փոխադարձաբար ընդունելի, արդարութիւնը պէտք է կազմէ հիմքը մնայուն խաղաղութեան:

գ.- Կրօնի դերը կենսական է ընկերութեան կեանքէն ներս, մարդկային իրաւունքներու պաշտպանութեան գծով: Ընկերութիւնը կառուցուած պէտք է ըլլայ կառավարման այնպիսի կառոյցներով ու սկզբունքներով, ուր թափանցիկութիւնն ու հաշուետուութիւնը դառնան մղիչ ուժերը ընկերութեան կեանքին:

դ.- Պայքար՝ արմատական շարժումներու դէմ: Ներկայ ժամանակներուն քաղաքական ու գաղափարախօսական նպատակներէ մեկնած՝ արմատական շարժումներ յաճախ կը յառաջանան ընկերութիւններու կեանքէն ներս: Կրօնը զգոյշ պէտք է ըլլայ նման շարժումներուն կողմէ շահագործուելէ եւ պէտք է դառնայ բարոյական ու հոգեւոր արժէքներու պահապանը:

ե.- Տագնապներու կանխազգուշացման մէջ առանցքային է դերը կրօնին: Տագնապներ լուծելը շատ աւելի դժուար է, քան զանոնք կանխարգիլելը: Կրօնը կոչուած է որպէս բարոյական հեղինակութիւն կարեւոր նպաստ բերելու հարցերու լուծման եւ կողմերու միջեւ հասարակաց յայտարարներ որոնելու ուղղութեամբ:

Յիշեալ կէտերուն անդրադառնալով, Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ ընդգծեց կրօնին իւրայատուկ դերը: Իր խօսքի աւարտին, անդրադառնալով Միջին Արեւելքին պարզած ներկայ փոթորկալից կացութեան, Վեհափառ Հայրապետը յիշեցուց, թէ կրօնը Միջին Արեւելքի ընկերութեան պատմութեան ու ներկայ կեանքին մէջ իր ունեցած գործօն ներկայութեամբ եզակի դերակատարութեամբ կրնայ կարեւոր նպաստ բերել հարցերու լուծման, խաղաղ գոյակցութեան ամրապնդման եւ փոխադարձ վստահութեան ծաւալման՝ պատմական տուեալներէն ու արդարութեան սկզբունքներէն մեկնած: Վեհափառ Հայրապետը առաջարկեց, որ երեք կրօններու բարձրագոյն ներկայացուցիչները հանդիպին Երուսաղէմի մէջ, ուր պատմականօրէն ամրագրուած է անոնց ներկայութիւնը, եւ խաղաղութեան կոչ ուղղեն:

Վեհափառ Հայրապետին դասախօսութենէն առաջ յաջորդաբար խօսք առին հալասարանի տնօրէնը, Վատիկանի մօտ Լիբանանի դեսպանը եւ Վատիկանի միջ-եկեղեցական յարաբերութեանց բաժանմունքի նախագահ Քքարտինալ Քոխը։ Անոնք անդրադառնալէ ետք Հայրապետին կենսագրական գիծերուն՝ շեշտեցին, թէ ան միջազգային դէմք է՝ միջ-եկեղեցական ու միջ-կրօնական աշխարհէն ներս իր ունեցած տարիներու փորձառութեամբ, հեղինակած գիրքերով եւ միջազգային համագումարներու մասնակցութեամբ։

Դասախօսութեան ներկայ էին Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ հոգեւոր պետ Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը, այլ առաքելութեամբ մը Հռոմ ժամանած Արաբական Միացեալ Էմիրութեանց, Քաթարի եւ շրջակայից հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Արք. Սարգիսեանը, համալսարաններու դասախօսներ, դեսպաններ եւ Վատիկանի զանազան բաժանմունքներու պատասխանատուներ»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մայիսին 84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ տուգանքի չափը՝ ավելի քան 59 մլն դրամ ՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենՎահե Գևորգյանը հեռացել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)
Ամենադիտված