Պուտինը հայտնել է՝ երբ է հանդիպելու Էրդողանի հետ
Աշխարհ![Պուտինը հայտնել է՝ երբ է հանդիպելու Էրդողանի հետ](/timthumb.php?src=disc/12-06-24/55f919c9a5ad1f3ca028de29384704f2.jpg&w=780)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հուլիսին Աստանայում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կխնդրեի ձեզ փոխանցել իմ բարեմաղթանքները նախագահ Էրդողանին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում՝ հուլիսի 3-4-ին, նա կլինի Աստանայում, և մենք հնարավորություն կունենանք հանդիպելու նրա հետ ու քննարկելու բոլոր ընթացիկ խնդիրները»,- ասել է Պուտինը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ։
![](banners/armflix.jpg)