ՀԱՄԱՍ-ը մերժել է Բայդենի առաջարկը
Համաշխարհային Մամուլ![ՀԱՄԱՍ-ը մերժել է Բայդենի առաջարկը](/timthumb.php?src=disc/12-06-24/0579c1735aaa7f68485d9b884639e8c7.jpg&w=780)
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մերժել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատանդներին ազատ արձակելու առաջարկը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ Իսրայելը միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը Գազայի հատվածում հրադադարի մասին Բայդենի առաջարկին։ Պաղեստինյան շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու գաղափարը։
Իսրայելցի պաշտոնյան նշել է, որ ՀԱՄԱՍ-ը փոխել է զգալի թվով հիմնական և կարևորագույն պարամետրեր։
![](banners/armflix.jpg)