ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում, երբ 100 մարդ այս պահին հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում
Հասարակություն![ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը մտահոգվելու բան չի տեսնում, երբ 100 մարդ այս պահին հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում](/timthumb.php?src=disc/13-06-24/cd89c1b786cc7e30e663f7b00e5e3bc1.jpg&w=780)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Որևէ տարօրինակ բան չկա այս ամենում: Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում՝ անցյալի մեծ դիմադրությամբ: Մտահոգվելու շատ բան չկա, քանի որ Կաթողիկոսի օրհնած շարժումը չունի հանրության աջակցությունը, հետևաբար՝ դատապարտված է:
Ապաքինում եմ մաղթում վիրավորներին, արձանագրում եմ ոստիկանության գրագետ և համբերատար աշխատանքը, չնայած այն ատելության շարանին, որը զարմանալիորեն հնչում էր բարձրաստիճան հոգևորականի կողմից:
Հանգիստ հանդարտ պետք է արձանագրենք անկախ, ինքնիշխան և իրական Հայաստանի հաղթանակը»:
![](banners/armflix.jpg)