Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հասարակություն![Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ](/timthumb.php?src=disc/13-06-24/f0c3d098e3def8563955f5916d8895f0.jpg&w=780)
Երևանում հունիսի 13-ի և 16-18-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:
Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հունիսի 13-14-ին, 17-18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 16-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 13-ի ցերեկը, 14-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
![](banners/armflix.jpg)