Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը
Բլոգոսֆերա![Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը](/timthumb.php?src=disc/13-06-24/e78cc9c053a10c53283bd79c0e05054e.jpg&w=780)
Հագուստը պատկանում է Հարություն Մելիքյանին։ Այս մասին գրել է Արշակ Մելիքյանի եղբոր կինը. «Հարութը ամուսնուս՝ Արշակ Մելիքյանի եղբայրն է, ով կյանքը զոհել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Երեկ (հունիսի 12-ին) Հարութը Բաղրամյան պողոտայում խաղաղ կանգնած է եղել իր հոր և ընկերների հետ, մի քանի ոստիկան նրան ուղղակի քարշ տալով մտցնում են իրենց ոհմակի մեջ ու սկսում են դաժանաբար ծեծի ենթարկել, որի արդյունքում Հարութը ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ քթի կոտրվածք, մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր, բազմաթիվ կոշտուկներ գլխի շրջանում։
Եվ սա «Ժողովրդավարական» Հայաստանն է
ՀԳ. գործը գտնվում է քննչական վարույթում»
![](disc/13-06-24/b2ccfa4f05ae9250db63a0af930181ab.jpg)
![](banners/armflix.jpg)