Կհստակեցնենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Արտաքին Քաղաքական![Կհստակեցնենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով](/timthumb.php?src=disc/13-06-24/68b1fbd65294c23defe5731a93f2ea57.jpg&w=780)
Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում՝ հավատարիմ մնալով գործընկերային և դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», - ասել է Պեսկովը։
Հայաստանի վարչապետն ավելի վաղ ՀԱՊԿ-ում երկրի մասնակցության սառեցման համատեքստում հայտարարել էր, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է Հայաստանի դուրս գալը այս դաշինքից։ Խորհրդարանում բյուջեի կատարման վերջնական քննարկման ժամանակ կառավարության ղեկավարը կրկին քննադատել է կազմակերպությանը և մեղադրել Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործության մեջ։
![](banners/armflix.jpg)