Պենտագոնը հայտնել է՝ ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր որքան զենք է մատակարարել Ուկրաինային
Համաշխարհային Մամուլ![Պենտագոնը հայտնել է՝ ՆԱՏՕ-ն 2022-ից ի վեր որքան զենք է մատակարարել Ուկրաինային](/timthumb.php?src=disc/13-06-24/6299317345f66b54dc8ec8599ab85097.jpg&w=780)
ՆԱՏՕ-ի երկրները Կիևին մատակարարել են 98 միլիարդ դոլարի սպառազինություն 2022 թվականից ի վեր, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարության ղեկավարների հանդիպման շրջանակում Կիևին ռազմական օգնության կոնտակտային խմբի հանդիպման ժամանակ, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Միաժամանակ, Օսթինը հույս է հայտնել, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալը կավելանա։
Ավելի վաղ AFP-ն, վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, հայտնել էր, որ Վաշինգտոնը նախատեսում է Ուկրաինային հատկացնել ևս 225 մլն դոլար։
![](banners/armflix.jpg)