Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն
Հասարակություն![Սուրեն Պետրոսյանը վերադարձել է տուն](/timthumb.php?src=disc/13-06-24/4b857bf15be211b1337742ffd07b9c31.jpg&w=780)
Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերդարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց իրա մերձավորներից մեկը:
Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օրը կապի դուրս չէր եկել ընտանիքի անդամների հետ և զրկված է իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:
Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։
![](banners/armflix.jpg)