Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին
Արտաքին Քաղաքական![Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպանին](/timthumb.php?src=disc/13-06-24/c746172d3fb8e22792a7b19794d9333d.jpg&w=780)
Բելառուսը խորհրդակցությունների համար հետ է կանչում Հայաստանում իր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, փոխանցում է ԲելՏԱ-ն։
«Մենք բոլորս տեսնում ենք, թե որքան բարդ է ներքաղաքական իրավիճակը Հայաստանում, ինչ արագությամբ է սրվում առճակատումը երկրի ներսում: Տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր դիմադրողականություն ունեն լուրջ հուզական սթրեսի նկատմամբ: Դա մենք հասկանում ենք, բայց չենք հասկանում՝ ինչ կապ ունի Բելառուսը», - ասել է Գլազը։
«Հաշվի առնելով իրավիճակի զարգացումը` մոտ ապագայում Երևանից Մինսկ կժամանի նաև մեր դեսպանը»,- հավելել է Անատոլի Գլազը։
![](banners/armflix.jpg)