ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին
Քաղաքական![ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին](/timthumb.php?src=disc/13-06-24/880b4429a7d127356776cf0b19b8f9e8.jpg&w=780)
Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմի դատավոր ընտրեց Ռուբիկ Մխիթարյանին։
Փակ քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 70 պատգամավոր։
![](banners/armflix.jpg)