«Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ) Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ) Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆ Կուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ Սուրենայան Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին Հորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը Ադրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետ Եվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցը Հունիսի 22-ի աստղագուշակ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 

Արայիկ Հարությունյանի և Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման քայլերը

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ հունիսի 13-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում իրականացվող ռազմավարական հաղորդակցության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն իր բացման խոսքում ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

«Ինչպես գիտեք, ՀՀ կառավարությունը, կարևորելով ռազմավարական հաղորդակցությունը և այն համարելով ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ, այս ուղղությունը ներառել է հանրային կառավարման բարեփոխումների օրակարգում: Անցնող մեկ տարվա ընթացքում այս համատեքստում մեծ աշխատանք ենք կատարել Եվրոպական միության և ԱՄՆ ՄԶԳ-ի, քաղաքացիական հասարակության և իհարկե, կառավարության մեր գործընկերների մասնակցությամբ: Մեր հետազոտությունների և տարատեսակ քննարկումների արդյունքում հանգել ենք կառավարության հաղորդակցության մի այնպիսի ճարտարապետության, որի շրջանակում կարևորագույն դեր ենք հատկացնելու գերատեսչությունների հաղորդակցության ոլորտում աշխատող մեր գործընկերներին և իրենց աջակցելու ենք այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին:

Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, բարեփոխումների շրջանակում կստեղծվի ռազմավարական հաղորդակցության համակարգման համապատասխան մարմին, որը սերտորեն աշխատելով Կառավարության տարբեր գերատեսչությունների հետ, կբարձրացնի հաղորդակցության դերն ամբողջ կառավարությունում և արդյունքում՝ կապահովի բարեփոխումների առավել հարթ ընթացք: Գրասենյակում կկենտրոնացնենք հետազոտությունների իրականացման սկզբունքների մշակման, կարգերի ստեղծման, կարողությունների զարգացման և ռազմավարական պլանավորման կարևորագույն գործառույթները, որոնց իրագործումը լրջորեն կբարելավի ամբողջ պետական համակարգի հաղորդակցվելու կարողությունը:

ՀԸԳՀ հաղորդակցության աշխատանքային խումբը կարող է դառնալ այն մեկնարկային կետը, որից կսկսենք փորձարկել բարեփոխումների շրջանակում նախատեսվող գործիքակազմը: Եվ պատահական չէ, որ ընտրել ենք հենց այս ձևաչափը, քանի որ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր ասելիս, շատերիս մոտ ասոցիացիան բարեփոխումն է՝ ավելի լավ ապագա ունենալու, ավելի ապահով միջավայրում ապրելու, ավելի որակյալ ապրանքներ սպառելու, փոփոխություններն արդյունավետ կառավարելու մեր նպատակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

«Այս նախաձեռնությամբ նշանավորվում է էական հանգրվան Եվրամիություն-Հայաստան համագործակցության մեջ, և ես կարծում եմ, որ մենք միասին սերտացնելու ենք գործընկերությունը»: Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ջանքերը՝ ռազմավարական հաղորդակցության կենսական կարևորության ընկալման ուղղությամբ և նշել. «Առանց այդ առաջնորդության և առանց կոնկրետ որոշումների, որոնք բերել են հաղորդակցության հանգույցի կենտրոնի ստեղծմանը, մենք այսօրվա այս կետին չէինք հասնի»:

Հաջորդիվ ծավալվել է քննարկում Հայաստանի կառավարության կողմից ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ներդրման գործընթացի, իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգի, մասնավորապես՝ արդյունավետ ռազմավարական հաղորդակցության իրականացման հիմնական մարտահրավերների, Հայաստանի կառավարության ներքին և արտաքին արդյունավետ հաղորդակցության համար անհրաժեշտ մեխանիզմների շուրջ:

Ամփոփելով քննարկումը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարևորել է հաղորդակցության և իրազեկման կարողությունների զարգացումը, պետական կառավարման մարմինների միջև հաղորդակցման միասնական քաղաքականությունը, ինչպես նաև նշել, որ հաղորդակցության ուղղությամբ բավականին աշխատանք է կատարվել, սակայն անելիքները դեռ շատ են: Այդ առումով, Արայիկ Հարությունյանն ընդգծել է գերատեսչությունների հաղորդակցության պատասխանատուների ներգրավման կարևորությունը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ ռազմավարական հաղորդակցության բարեփոխումների և ճարտարապետության մշակման հարցում աջակցության համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ծեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակ Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայովՎեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ տարածքում կան միակողմանի գործող ճանապարհներ. Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը փակ է Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ «Երևանյան նախաճաշ». Աննա Հակոբյանը՝ դստրերի հետ (տեսանյութ)Հայաստանի հավաքականը հաղթեց Գվատեմալային (տեսանյութ)Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը. ՀՀ ՊՆԿուզենա՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. Գագիկ ՍուրենայանԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել Դոլարը կրկին թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ինՀորդանանի փոխվարչապետը Միրզոյանի հետ զրույցում ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումըԱդրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետԵվրո-2024․ այսօրվա հանդիպումների ժամանակացույցըՀունիսի 22-ի աստղագուշակՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԴանակահարված տղամարդը հիվանդանոցում մшհացել է. ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալինՀՀ-ն, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից. Արտակ ԶաքարյանՀայաստանի եվրոպականացման սոուսի տակ փորձելու են բավարարել Ալիևի պահանջները. ՇարմազանովՏուգանք՝ պատերին անօրինական գովազդային թռուցիկներ փակցնելու դեպքում (տեսանյութ)Բա սենց ոնց ախր... Լալա ջան. Զառա ԱրամյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրջուկ ամպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակելԱրցախի ներկայացուցչության ներխուժումը կարելի է գնահատել որպես Ադրբեջանին մատուցված ծառայություն. Տիգրան ԱբրահամյանԴեմարշ Իսրայելի դե՞մ, թե՞ հումանիզմի ակտ. փորձագետը` ՀՀ-ի կողմից Պաղեստինի ճանաչման մասինԼույս չի լինիՀունիսի 22. Օրվա խորհուրդ«Ապրում ենք նորից Նարեկ ունենալու հույսով». Նարեկ Սահակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»«Հրապարակ». Փաշինյանը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից և թաքնվում արևմտամետների թիկունքո՞ւմԱրև­մուտ­քի տրանս­ֆոր­մա­ցի­ոն փու­լի եզ­րագ­ծե­րը. «Փաստ»«Հրապարակ». Փարսյանը շեղվել է ՔՊ-ի գծից«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»Երեկվա կտի անունն է` Եվրամիություն. Սոֆյա ՀովսեփյանՀողամասերը վարձակալությամբ կտրամադրի պետգույքի կառավարման լիազոր մարմինը, ոչ թե համայնքների ղեկավարները. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ». Նորից ահազանգ բերդիցՄահացել է սիրված ու ճանաչված դերասանուհի Լալա Մնացականյանը«Հրապարակ». Փաշինյանն անակնկալ փոխել է փակ նիստի օրակարգը. ինչ են քննարկելԻրավաքաղաքական խտրականությունը երբեք ոչ մեկին լավ տեղ չի տարել ու չի տանելու. «Փաստ»«Ժողովուրդ». Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին․ արտահերթ նիստեր կլինենԻսկ հայ գերիների ու պատանդների վերադարձ չեք ուզո՞ւմ պահանջել. «Փաստ»«Համահայկական ճակատը» Արշակ Կարապետյանից բացի վարչապետի այլ թեկնածու չի տեսնում, որը կարող է Հայաստանը հանել այս ծանր վիճակից. «Փաստ»«Արևմ­տյան Հա­յաս­տան» ձև­ա­կեր­պումն էլ է ար­դեն ար­գել­վա՞ծ. «Փաստ»Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ կշարունակի հետամուտ լինել ապրիլի 5-ին Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման պայմանավորվածությունների իրականացմանըԳերմանիայում լրտեսության կասկածանքով Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են ձերբակալվելՈ՞ւմ են ձերբակալել Գերմանիայում լրտեսության կասկածանքով․ մանրամասներ
Ամենադիտված