Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ Բադալյան Իշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավար Հայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ) 

Տեղի համայնքապետը 378 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբոր ԱՁ-ի հետ. «Հետք»

Հասարակություն

«Հետքը» գրում է․

2024 թվականի փետրվարին Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի ակումբի տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար գնում է արվել՝ գնանշման հարցում ընթացակարգով, որին հայտ է ներկայացրել միայն մեկ կազմակերպություն՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Սասուն Ղուլունցը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի եղբայրն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը 12 մլն 335 հազար դրամ է եղել։ Բացի այս ԱՁ-ից, Սասուն Ղուլունցին է պատկանում նաև «Աս Շին 80» ՍՊԸ-ն։ Նա նաև «Էներգես» ՍՊԸ-ի տնօրենն է, որի բաժնեմասերի 34%-ը պատկանում է նրա դստերը՝ Շահանե Ղուլունցին, 33%-ը՝ Դավիթ Ղուլունցի դստերը՝ Դիանա Ղուլունցին։ Այս 2 ընկերությունները հիմնադրվել են 2021թ․-ին։ «Աս Շին 80» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի տվյալների, զբաղվում է ավազի և խճի արդյունահանմամբ, իսկ «Էներգես» ՍՊԸ-ն շահագործում է «Սիսական-1» փոքր հէկը։

Սասուն Ղուլունցն այս տարի ևս մեկ պայմանագիր է կնքել համայնքի հետ։ Պայմանագիրը կնքվել է Տեղ համայնքի Տեղ բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար։ Այս անգամ գնումն իրականացվել է բաց մրցույթ ընթացակարգով, սակայն եղել է միայն մեկ մասնակից՝ «Սասուն Ղուլունց Արամայիսի» ԱՁ-ն։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 284 մլն 848 հազար դրամ։

Նախորդ տարի նույնպես Սասուն Ղուլունցի հետ Տեղ համայնքը պայմանագրեր է կնքել։ 2023-ի նոյեմբերին Տեղ գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի պոմպակայանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար համայանքապետի եղբորը համայնքը վճարել է 7 մլն 749 հազար դրամ։

Տեղ համայնքի Քարաշեն և Խնածախ բնակավայրերում խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքները ևս իրականացրել է Սասուն Ղուլունցը։ Այս պայմանագրի ընդհանուր գումարը 9 մլն 768 հազար դրամ է եղել։

Իսկ Վաղատուր բնակավայրի վարչական շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրկանացնելու համար Ղուլունցը ստացել է 6 մլն 384 հազար դրամ։

2022-ին համայնքապետարանը Սասուն Ղուլունցի հետ կնքել է 5 պայմանագիր։ Տեղ համայնքի խաղահրապարակ-ժամանցի կենտրոնի վերակառուցման-վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար Ղուլունցը համայնքից ստացել է 9 մլն 690 հազար դրամ, հրշեջ ավտոմեքենայի ավտոտնակի կառուցման աշխատանքների համար՝ 5 մլն 829 հազար դրամ, Մելիք Բարխուդարի ապարանքի տանիքի վերակառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 8 մլն 530 հազար դրամ, Քարաշեն բնակավայրի վարչական շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների համար՝ 5 մլն 160 հազար դրամ և Տեղ համայնքի Տեղ բնակավայրի նախկին հիվանդանոցի շենքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար՝ 28 մլն 550 հազար դրամ։

Դավիթ Ղուլունցը Տեղ համայանքի ղեկավար է ընտրվել 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Համայնքապետ ընտրվելուց հետո նրա եղբոր ԱՁ-ի հետ համայնքը կնքել է 10 պայմանագիր։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 378 մլն 843 հազար դրամ։ Մեզ հետ զրույցում Դավիթ Ղուլունցը նշեց, որ այստեղ որևէ խնդիր չի տեսնում։ «Հեշտ չի սահմանամերձ գոտում գտնել ընկերություն, որը կհամաձայնի շինարարություն իրականացնել»,- ասաց Ղուլունցը։ Նրա խոսքով՝ ինքն առնչություն չի ունեցել եղբոր ԱՁ-ի հետ պայմանագրերի կնքման գործում։

Հանրային կառավարման գծով խորհրդատու Արմեն Խուդավերդյանի խոսքով՝ խախտվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածը։ «Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պարտավոր է շահերի բախման մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ»,- ասաց Խուդավերդյանը։

Նշենք նաև, որ Դավիթ Ղուլունցի քեռին Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն է։ Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ համայնքապետն անպատժելի է մնում հենց քեռու շնորհիվ, որն իր կապերն օգտագործում է զարմիկին ամեն կերպ պաշտպանելու համար։

Ամիսներ առաջ էլ գրել էինք Տեղ համայնքի մանկապարտեզների սննդի և համայնքի կարիքների համար սեղմված բնական գազի ձեռքբերման պայմանագրերի կնքման մասին։ Համայնքապետը գնումները կատարել էր իր կնոջ՝ Կարմեն Մալյանի ԱՁ-ից և քեռուն՝ Մարտունիկ Պողոսյանին պատկանող «Զանգեզուր գազ» ՍՊԸ-ից։ Այս հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)Ինչպես է աշխատում մեր փառապանծ առողջապահության նախարարության ընդունած «հակածխախոտային» օրենքը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը որքան էլ դժվար, բայց ճիշտ ճանապարհով է գնում, լավ առումով ցնցված եմ մարդկանց ընկալումից. Փանշինյան (տեսանյութ)Փաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. ԱբրահամյանՀունիսի 18. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետը հանդիպել է մարզի տարբեր ներկայացուցիչների հետ. հայտարարել է՝ սկսվելու են սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները«Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Բանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»
Ամենադիտված