Գրեթե մեկ դար առաջ այս օրը ծնվել է կուբացի լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարան (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերԱրգենտինայի Ռոզարիո քաղաքում 96 տարի առաջ այս օրը (1928 թ.) ծնվել է ազատության և ճնշվողների իրավունքների համար պայքարող Էռնեստո Չե Գևարան։
Նա մասնակցել է Լատինական Ամերիկայի երկրներում հեղափոխական շարժումներին։ Նա ավելի ցայտուն քաղաքական կողմնորոշում ձեռք բերեց 1954-1956 թվականներին Գվատեմալայում, հատկապես երբ առնչվեց առաջին խոշոր կոնֆլիկտային իրավիճակի հետ: Երկրի դեմոկրատական եղանակով ընտրված նախագահ Արբենցը 1952-ին որոշեց ագրարային բարեփոխում անցկացնել, որն ուղղված էր մեծ հողատարածքներ ունեցող օլիգարխիայի (բնակչության 2 տոկոսը տիրում էր հողային պաշարների 70 %-ին), ինչպես նաև ամերիկյան United Fruit Company ընկերության շահերի դեմ: Ըստ այդմ, ընկերությունները պետք է կրկնապատկեին աշխատողների աշխատավարձը: Բացի այդ ընկերությունները զրկվեցին իրենց պատկանող, բայց չօգտագործվող հողերի մի մասից: Սրան հետևում է ԱՄՆ խիստ բացասական արձագանքը: Ամերիկյան զորքերը ներխուժում են Գվատեմալա: Արդյունքում՝ տեղի է ունենում իշխանափոխություն:
Նույնիսկ մահից կես դար անց կուբացի լեգենդար հեղափոխական Չե Գևարան չափազանց հայտնի է ամբողջ աշխարհում։
![](disc/14-06-24/ab9513d8d00dd05a23d9256655b0a1f8.jpg)
![](disc/14-06-24/c7583600a9b3c1a72925f535f1a7e319.jpg)
![](disc/14-06-24/51b2d175ecc1f11d2d8daa4cca2e7cf5.jpg)
![](disc/14-06-24/bf08e866012d71a046efe0eca39d7b14.jpg)
![](disc/14-06-24/026a8ef951ea393acfcf6f0051cd23d5.jpg)
![](banners/armflix.jpg)