Նորից սպանություն․ կրակել են 44-օրյա պատերազմի մասնակից Մհեր Խաչատրյանին
Հասարակություն![Նորից սպանություն․ կրակել են 44-օրյա պատերազմի մասնակից Մհեր Խաչատրյանին](/timthumb.php?src=disc/14-06-24/cf8b37387540f0ee47a69a61e9bad550.jpg&w=780)
Անցած գիշեր հնչել են կրակոցներ, հայտնաբերվել է 26-ամյա տղայի մարմինը` հրազենային վնասվածքներով, և 30-ից ավելի կրակված պարկուճներ։
Սպանվածը Մհեր Խաչատրյանն է։ Նա մասնակցել է արցախյան քառօրյա և 44–օրյա պատերազմներին։
Նախնական տեղեկություններով` սպանության պատճառ է դարձել նրա արած դիտողությունը երեխաներով լի փողոցում մեքենան արագ վարելու վերաբերյալ։
![](banners/armflix.jpg)