Սուրեն Պետրոսյանը՝ իրեն առեւանգելու եւ իր հետ գործարքի մասին
Բլոգոսֆերա![Սուրեն Պետրոսյանը՝ իրեն առեւանգելու եւ իր հետ գործարքի մասին](/timthumb.php?src=disc/14-06-24/bfcdba99bf9b68f4b9ff4d947788dff7.jpg&w=780)
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․
«Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել:
Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:
Ես իմ ուղղուց չեմ շեղվելու»:
![](banners/armflix.jpg)