Շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնը
Հասարակություն![Շենքում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ըստ տանտիրոջ՝ պայթել է 3 կգ գազաբալոնը](/timthumb.php?src=disc/14-06-24/88344098d232173e553e024f2bc277a7.jpg&w=780)
Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 49/4 շենքի 6-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
![](banners/armflix.jpg)