Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ Բադալյան 

Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել, այսպես կոչված, «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգը։ Նախօրեին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կրկին հայտարարել է, թե ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ։ «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում»,- ասել է նախարարը:

Այժմ էլ, ըստ Անդրեասյանի, ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում «Ակադեմիական քաղաքի» տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ։ «Ունենք վստահություն, որ «Ակադեմիական քաղաքը» դառնալու է մեր հանրությունը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը»,- ասել է նա։ Ըստ էության, նախարարի ողջ ասածի մեջ իրականության հետ կապ ունի միայն հանրությանը վերափոխելու գործող իշխանությունների ծրագիրը։ Հատկապես տարօրինակ է նայվում, որ գրեթե բոլոր բուհերի, քաղաքների, մասնագետների, դասախոսների հակազդեցության և քննադատությունների տարափի ներքո գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն իրականացնել «Ակադեմիական քաղաքի» իրենց ծրագիրը։ Այն չափազանց կարևոր շերտեր ունի իր մեջ և առաջին հերթին ուղղված է հենց հայ հասարակությանը վերափոխելուն, բայց... ոչ դրական ուղղությամբ։

Անդրեասյանն ինքն էլ պնդում է, որ մինչև 2030 թվականը բուհերի միավորման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ դրանց տեղակայման ծրագիրը ձևակերպվել է օրենքի տեսքով, ենթակա չէ հետագա քննարկման, և Հայաստանում այսուհետև կրթությունը լինելու է կենտրոնացված մեկ տեղում. սա առաջին հերթին նպատակ ունի կրթական ամբողջ համակարգը մեկտեղել մեկ հարկի տակ, ու թեպետ անվանապես տարբեր համալսարաններ և ինստիտուտներ ունենալու են իրենց առանձին ռեկտորներն ու իբր ինքնակառավարող մարմինները, բայց, հաշվի առնելով, որ գտնվում են մեկ միջավայրում, դուրս բերված Երևան քաղաքից, լրջորեն վերահսկվելու են ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունների, այլև «Ակադեմիական քաղաքը» նրանց պարտադրած արևմտյան հովանավորների կողմից։ Կրթական բարեփոխումների նպատակը իշխանությունը ներկայացնում է իբր ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ցանկություն, բայց «Ակադեմիական քաղաքում» կրթություն ստացող երիտասարդները առաջին հերթին պատրաստվելու են Արևմուտքում աշխատելու, այլ ոչ երկրի ներքին ներուժի զարգացման համար։ Լավագույններին արևմտյան հիմնադրամներն ու կառույցներն, իհարկե, բարձր վճարվող աշխատանքի խոստումներով կտանեն Հայաստանից՝ այդ կերպ լրջորեն ցնցելով հայկական կրթության՝ առանց այն էլ ցնցված հիմքերը։

Նախատեսվում է, որ «Ակադեմիական քաղաքը» կառավարվելու է միջազգային հեղինակություն ունեցող ընկերության կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ կրթական ամբողջ գործը փաշինյանական իշխանությունը ցանկանում է հանձնարարել Արևմուտքին, առանց այլևայլության։ Մյուս կողմից՝ «Ակադեմիական քաղաքը» նպաստելու է արտագաղթին, բամաթիվ մեծ ու փոքր քաղաքների հայաթափմանը։ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում, Կապանում գտնվող բուհերը կարևոր օջախներ են երիտասարդությանը տեղում պահելու, կրթություն տալու, ապա և այդ քաղաքներում իրենց կյանքը կապելու համար: Եվ ոչ միայն քաղաքներում. հարակից գյուղերից ևս հնարավորություն ունեն գնալ որևէ մեծ քաղաքում կրթություն ստանալու։ «Ակադեմիական քաղաքի» կորպուսներում սովորող երիտասարդները լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվելու։

Մի մասն ընդհանրապես ստիպված է լինելու հեռանալ հայրենի օջախից՝ այլևս այնտեղ բնակվելու համար չվերադառնալու հեռանկարով, շատ շնորհալի երիտասարդներ էլ զրկվելու են կրթություն ստանալու հնարավորությունից։ Մայրաքաղաք Երևանը բեռնաթափելու անվան տակ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը փորձարկում է ապագայի կրթական համակարգի վերաձևումների համար։ Իսկ ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը։ Ինչու՞ Երևանում չլինի. միջազգային ասպարեզում նման օրինակ չկա։ Ըստ ոլորտի մտահոգ մասնագետների, «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը ոչնչացնում է ազգային ավանդույթներն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև զրկում է երկիրը տեխնիկական և հումանիտար ոլորտների ապագա մասնագետներից։

Ուսանողությունն ու դասախոսները շարունակում են ստորագրահավաքն ընդդեմ «Ակադեմիական քաղաքի», բայց միայն մեկերկու բուհի, կամ մի խումբ ուսանողների ջանքերը բավարար չեն, անհրաժեշտ է ոչ միայն ուսանողության և դասախոսների, այլ նաև ողջ հանրության լուրջ հակազդեցությունը։ Առանց այն էլ պատերազմից հետո ծանր վիճակում գտնվող պետությանը և նրա կրթությանը նման հարված հասցնելը ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու։ Այս ծրագիրը հայկական բարձրագույն կրթության ավանդույթների վերացման ակնհայտ նպատակ ունի։ Կարճ ասած՝ «Ակադեմիական քաղաք» ստեղծելու նախաձեռնությունը հայ ժողովրդին պապուական ցեղի վերածելու ճանապարհն է։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)Ինչպես է աշխատում մեր փառապանծ առողջապահության նախարարության ընդունած «հակածխախոտային» օրենքը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը որքան էլ դժվար, բայց ճիշտ ճանապարհով է գնում, լավ առումով ցնցված եմ մարդկանց ընկալումից. Փանշինյան (տեսանյութ)Փաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. ԱբրահամյանՀունիսի 18. Օրվա խորհուրդ
Ամենադիտված