Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ Բադալյան 

Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուզենք թե չուզենք, Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Սա վկայում են պարզ վիճակագրական թվերը: Իսկ ԵԱՏՄ-ն այն տնտեսական հարթակն է, որն ապահովում է միասնական տնտեսական դաշտ Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների միջև ու նպաստավոր պայմաններ ստեղծում ապրանքների ու ծառայությունների շրջանառության համար։ Ու պատահական չէ, որ ՀՀ իշխանությունները երբևէ դժգոհություն չեն հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավորումները չեն կարող միմյանցից տարանջատ գործել։ Այսինքն, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն լիուլի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։

Մանավանդ, առիթներ ունեցել ենք համոզվելու, որ երբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպիսի իրարանցում է առաջացել ՀՀ տնտեսության մեջ։ Բայց նման պարզ տրամաբանությունը Հայաստանի այսրոպեական իշխանությունների մասին չէ։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, ընդհանրապես՝ իր թիմի մասին «տրամաբանություն» բառը կիրառելը առնվազն անմտություն է: Օրինակ՝ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայկական կողմի հերթական քայլը լինելու է ՀԱՊԿ կազմից դուրս գալը, իսկ մինչ այդ նա նշում էր միայն ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, երբ հայկական կողմը չէր մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն չէր խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փաշինյանն իսկապես կգնա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, թե՞ կբավարարվի միայն դրա մասին հայտարարություններով, ժամանակը ցույց կտա, սակայն Ռուսաստանից էլ արձագանքում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։

Պարզ է, որ Հայաստանի անվտանգության մասով ՀԱՊԿ-ը էֆեկտիվ չէ կամ անգործություն է ցուցաբերել, բայց նախ պետք է հաշվարկել, թե ի՞նչ կստանանք այդ կառույցից դուրս գալով։ Արդյո՞ք Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակն ավելի չի բարդանա։ ՀԱՊԿ-ի ուղղությամբ հարձակվելու հետ մեկտեղ Փաշինյանն անդրադարձավ նաև Բելառուսին ու այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հայտարարելով, թե Բելառուս երբեք չի այցելի՝ ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ, քանի Բելառուսի նախագահը Լուկաշենկոն է։ Իսկ հաջորդ օրն իսկ Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվում է խորհրդակցությունների։ Ապա Բելառուսն էլ ի պատասխան Հայաստանի այդ քայլի մեր երկրում իր դեսպանին կանչեց խորհրդակցությունների։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտի, որ մասնակցել են «մեր դեմ պատերազմի նախապատրաստության», սակայն որևէ երկրի անուն չէր նշել։ Եվ իրապես Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի պահվածքն առնվազն ոչ բարեկամական է ու անընդունելի։ Սա չի էլ քննարկվում, և Նիկոլ Փաշինյանի արձագանքն ինչ-որ առումով տեղին է:

Բայց հարցն այն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ից 17-ը Բաքու կատարած այցելության ժամանակ էր Լուկաշենկոն հայտարարել, թե պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել։ Նա նաև պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը միայն մեկ ամիս անց հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Տարբեր առիթներով տեսել ենք, որ երբ անհրաժեշտ է լինում արձագանքելու, միանգամից, առանց ժամանակ կորցնելու արձագանքում է։ Ի՞նչն է պատճառը, որ նա մեկ ամիս անց հիշեց Բելառուսի նախագահի հայտարարությունը։ Այդքան ժամանակ մտածո՞ւմ էին՝ արձագանքել, թե ոչ:

Այդպես չի լինում: Ուրեմն, այս «պոզդնիությունը» պատահական լինել չի կարող: Վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։ Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս այցելությունը տեղի է ունենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, պատկերը բացվում է, քանի որ Բելառուսը հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։Պատահական չէ, որ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, թե միգուցե Օ՛Բրայենը Փաշինյանի ականջին էլի ինչ-որ բաներ է շշնջացել...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)Ինչպես է աշխատում մեր փառապանծ առողջապահության նախարարության ընդունած «հակածխախոտային» օրենքը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)Հայաստանը որքան էլ դժվար, բայց ճիշտ ճանապարհով է գնում, լավ առումով ցնցված եմ մարդկանց ընկալումից. Փանշինյան (տեսանյութ)Փաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. Աբրահամյան
Ամենադիտված