Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Տաշիրի շրջակայքում պտտահողմ է Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊ Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա Ռուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Այ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ Եսայան Երևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավոր ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.am Փաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ) 

«Մենք լույս ենք կորցրել. մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար». ավագ սերժանտ Արամ Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արամը երբեք նեղություն չի տվել մեզ որևէ մի հարցում: Փոքր տարիքում լինում է, չէ՞, որ երեխաները կոշիկները հակառակ են հագնում, նա անգամ դա չէր անում, կոշիկները ճիշտ էր հագնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն՝ Արամի մայրիկը:

Հենց նա է որդու նկարելու ջիղը բացահայտողը դարձել. «Մանկուց փոքրիկ թղթերի վրա նկարում էր, հետո ալբոմների մեջ մատիտներով սկսեց նկարել: Հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է: Իր պատկերացումներով նկարում էր փիղ, գայլ, արջ: Նկարների վերևում նշում էի, թե ինքն ինչ է նկարել, որոշ ժամանակ հետո հարցնում էի՝ Արա՛մ, սա ի՞նչ է, ի՞նչ ես նկարել: Նույն պատասխանն էր տալիս: Այդ ժամանակ գրել-կարդալ չգիտեր: Առաջին դասարանը հաճախեց հանրակրթական դպրոց, իսկ երկրորդ դասարանից՝ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր: Շատ ինքնուրույն էր, միայն տառերը սովորելիս եմ իր կողքին նստել: Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը»:

Կրթահամալիրն ավարտելուց հետո Արամն անվճար հիմունքներով ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով: Այդ պատճառով 21 տարեկանում է զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության: Արամը մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ էր, 3D մոդելավորող: Մայրիկն ասում է՝ պետք է Իտալիա մեկներ կրթությունը շարունակելու նպատակով. «Խնդրեցի իրեն դիմում գրել, տարկետում ստանալ կամ Երևանում ծառայել, զուգահեռաբար նաև հնարավորություն ունենալ մագիստրատուրայում սովորելու, այդքան սովորել էր, չէի ուզում, որ կրթությունը դադարներով լինի, բայց ինձ չլսեց՝ քո տղեն ոչ մեկից լավը չի, ոնց բոլորը, այնպես էլ ես: Իրեն ասում էի՝ բայց չէ՞ որ դու այդքան տարի չարչարվել ես, որ քո երազանքի երկրում սովորես: Որոշեց, որ պետք է ծառայի»: Նկարչությունը, գրաֆիկ դիզայնն Արամի երազանքի ոլորտներն էին:

«Շատ լավ գրաֆիկա էր անում, երեք գյուտ ունի, որոնցից երկուսն իր դիպլոմային աշխատանքներն են: Դրանք խնամքով պահպանում եմ: Ինքնուս սովորել էր ու լոգոներ էր նկարում: 15 տարեկանից գումար էր վաստակում: Միշտ ասում էր՝ բանակից զորացրվեմ, որ ձեզ համար իմ երազանքի տունը կառուցեմ, առաջինը ձեզ համար, հետո նոր իմ: Հիմա մենք ենք իրագործում իր գծագիրը: Երկու տուն ունենք, բայց մեր տղայի երազանքն իրականություն ենք դարձնում, համարյա թե այն ավարտին ենք հասցրել: Արամն այդ տանն իր սենյակն ունի, որտեղ իր նկարներն են լինելու: Մեր տան պատերին ամբողջությամբ իր նկարներն են: Ավելի վաղ տարիքում անգամ շենքի մուտքի պատերին էր նկարել, դրանց մասին էլ ենք հոգ տանում: Արամի զոհվելուց հետո ցուցահանդես կազմակերպվեց, որի ժամանակ ներկայացվեցին նրա աշխատանքները: Բացմանը ներկա էին մի քանի երկրի դեսպաններ: Մենք էլ դրանով ենք հպարտանում»: 2019 թ.-ի հուլիսի 4-ին Արամը զորակոչվում է բանակ:

Վեց ամիս ծառայել է Արմավիրի հակատանկային գումարտակում, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվել է Որոտան (Կուբաթլու): Տանկի հրամանատար էր: Պատերազմի ժամանակ տղաների հետ այնտեղից տեղափոխվել են Ջրական: «Ավագ սերժանտի կոչում էր ստացել, զանգահարեց տուն, շատ ուրախ էր, անգամ գումար ուղարկեցինք, որ տղաներով նշեն այդ առիթը: Իր ընկերները փաստում են, որ Արամս ավագ սերժանտ էր, բայց փաստաթղթերում նշել են կրտսեր սերժանտ: Դա այլևս որևէ բան չէր փոխելու իրենից հետո, անգամ սփոփանք չէր դառնալու, բայց քայլ էր, որը պաշտպանության նախարարությունը կարող էր անել, հատկապես, որ բոլորն են փաստում Արամի ավագ սերժանտի կոչում ստանալու փաստը»: Արմավիրի զորամասում ծառայելու ժամանակ Արամը գծագրեր է արել զորամասի համար: Մայրիկն ասում է՝ ծառայելու ժամանակ անգամ կրթվում էր և, առհասարակ, իր ժամանակը չէր ծախսում անմիտ բաների վրա, այն միշտ պետք է ճիշտ օգտագործեր: Տիկին Կարինեն որդու ծառայակից ընկերների հետ զրույցներն է մտաբերում:

«Արամս տարիքով բոլորից մեծ էր, տղաները պատմում են, որ Արամին քայլող հանրագիտարան են կոչել: Նշում են՝ այնքան խելացի էր, որ մենք իրենից անընդհատ ինչ-որ բան էինք սովորում: Երբ Արամի համար ինչ-որ բան էինք գնում, պարտադիր պետք է նաև գիրք գնեինք: Շատ էր սիրում կարդալ: Տղաներն ասում են, որ անգամ իրենց էր վարակել գրքի հանդեպ իր սիրով: Ծառայության ժամանակ իրեն միշտ գրքեր ենք ուղարկել, համազգեստ և, քանի որ հարթաթաթություն ուներ, հարմարավետ կոշիկներ»: Սեպտեմբերի 27-ին պատերազմ սկսվեց: «Սեպտեմբերի 25-ին ուրախ առիթի էինք մասնակցում: Ամուսնուս զանգ եկավ, դուրս եկավ, սկսեց ուշանալ, ես էլ դուրս եկա: Ամուսինս գլուխը երկու ձեռքերի մեջ առած, նստած էր»: Արամը հայրիկին ասել էր՝ մամային չասես, բայց պատերազմ է լինելու, մենք Ջրականում ենք: Ու պատերազմ սկսվեց: «Ամուսինս Արամին ասում էր՝ ինձ մի զանգի, մամային զանգի, որ հանգիստ լինի: Ու այդպես դադարներով Արամս զանգահարում էր:

Հոկտեմբեր 2-ին զանգահարեց, ու այլևս իր ձայնը չեմ լսել: Արամս զոհվել է հոկտեմբերի 5-ին, «գտել» ենք հոկտեմբերի 11-ին: Անընդհատ իր զանգին էի սպասում, հոկտեմբերի 5-ի լուսադեմին սրտիս շրջանում շատ ուժեղ ծակոց զգացի, կարծես դանակով հարվածեին սրտիս»: Արամը Ջրականում է զոհվել, տղաները շրջափակման մեջ են հայտնվել: Քանի որ բոլորից ավագն է եղել, չի թողել մյուսներին թաքստոցից դուրս գալ, փորձել է ինքնուրույն հասկանալ, թե ինչ վիճակ է: «Լուսադեմին դուրս է եկել, դիպուկահարը նկատել է Արամիս»: Այս դեպքում ևս, ինչպես շատ այլ պատմությունների պարագայում, քրեական գործ է հարուցված, դատարանում տղաների ծնողները, ընտանիքի անդամները փորձում են ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, օրինակ՝ թե ինչպես են տղաները հայտնվել շրջափակման մեջ, ինչպես և ինչու են նրանց միայնակ թողել: Հարցերի պատասխանը կտա և արդարություն կհաստատի դատարանը, գուցե հենց այդպես էլ լինի:

Ամեն դեպքում տիկին Կարինեն, ինչպես և շատ ծնողներ, արդարության հաստատման հույսը չեն կորցնում: Վստահ են նաև, որ Աստված ամեն բան տեսնում է: Ու էլի Արամի մասին ենք զրույցը շարունակում. «Իր զոհվելուց հետո Արամի թղթերն էի նայում, դասավորում ու մի տետր գտա: Գրել էր՝ շուտով ես մահանալու եմ: Բառերով չեմ կարող նկարագրել, թե հետս ինչ կատարվեց: Արամը միշտ շտապում էր, օրը ժամ առ ժամ ծրագրում էր: Երբ իրեն հարցնում էի՝ ո՞ւր է շտապում, ասում էր՝ մա՛մ, ժամանակս քիչ է, պետք է հասցնեմ: Ասում էր նաև՝ մա՛մ, գիտե՞ս, ես անմահ եմ: Մենք լույս ենք կորցրել, մեր թաղամասում, դպրոցում ու ամենուր Արամին լուսավոր տղա են կոչել»: Ապրելու ուժի մասին: «Աղջիկս երազ էր տեսել: Արամս ասել էր. «Մաման ինձ շատ է «նեղություն» տալիս, անընդհատ լացում է, չեմ ուզում, որ այդքան լացի, մամային ասա՝ ինձ ի՞նչ է եղել, նեղվում եմ իր շատ լացելուց ու ինձ այստեղ լավ չեմ զգում»: Աղջիկս էլ արձագանքել էր՝ ապեր, դու ասա, «ես ո՞նց ասեմ, դու գնա ու ասա»: Ու աղջիկս ինձ պատմեց իր երազների մասին: Դրանից հետո կարծես սթափվեցի: Մայրերի հոգու մեջ մի փոթորիկ է, որը չի անցնելու: Բայց ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նայի ինձ ու խղճա: Չեմ անիծում, ապրում եմ այնպես, ինչպես իմ տղան կցանկանար»:

Հ. Գ. - Սերժանտ Արամ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Կիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևԴատապարտում եմ լրագրող Իրինա Մկրտչյանի թիրախավորումը. Ռուբեն Ռուբինյան Հորդորում ենք կասկածելի դրվագներ չփորձել փնտրել Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավարների կենսագրությունում. ՆԳՆ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Գերմանիա համագործակցության ընդլայնման հեռանկարների և ընթացիկ ծրագրերի շուրջՏաշիրի շրջակայքում պտտահողմ էԵրկխոսությունն առանցքային նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից․ ՄԻՊՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծը Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվելԱյ հաստագլուխ, օրը ցերեկով քաղաքի կենտրոնը քանդում ես, չնայած մի ամբողջ երկիր, սահման ու տուն ես քանդում, էս էլ քանդի. Մարգարիտ ԵսայանՓամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ են իրականացվել Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըԵրևանում հերթական ավտովթարն է եղել կանչի վայր մեկնող շտապօգնության մասնակցությամբ. կա վիրավորՀանրային քննարկման է ներկայացվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը ԱԱԾ-ում կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանանատար Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել ՊՆ-ին. Armlur.amՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)13 առանձնատուն 3 միլիոն դոլարո՞վ․ հետաքրքիր է, ի՞նչ կարող է պարզել ծրագրի անկախ աուդիտը. Հակոբ ԲադալյանԻշխանական քմահաճույքով չենք գնալու. մանդատները վայր դնելու հետևանքը Փաշինյանի հեռացումը պետք է լինի. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Մենք միշտ դրան ենք սպասում, որ թշնամին պետք է զորքը հետ քաշի. Սահմանազատման վերաբերյալ հարցերին Փաշինյանը կոնկրետ պատասխան չտվեց. Ներքին Հանդի վարչական ղեկավարՀայ ոստիկանը հայ քաղաքացու հետ նման կերպ չպետք է վարվեր. Աշոտ Հարությունյան (տեսանյութ)Ռուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրեն Մտադիր չեմ մանդատս վայր դնել․ Սեյրան ՕհանյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎերին Պտղնիում գործող ավտոլվացման կետում հայտնաբերվել է Հնդկաստանի 34-ամյա քաղաքացու դինՄարտի 1-ին արյուն բերող անձը Փաշինյանն է եղել, որտեղ նա կա՝ արյունն անխուսափելի է․ Մինասյան (տեսանյութ)Փաշինյանն ԱԺ-ում ոստիկանությանը քարտ-բլանշ տվեց ու ասաց՝ եթե իմ աթոռի համար է, ջարդեք, փշրեք (տեսանյութ)Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն ա, իսկ նա գիտենք՝ ինչ հայտարարություններ արեց ՀՅԴ-ի դեմ (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը վճարել է 5000 դրամ տուգանքը, նաև մոտ 5 մլն դրամ՝ ԱԺ մեքենաների կայանման համար. MediahubՀրդեհ՝ Դավթաշենի բնակարաններից մեկումԵրեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)Այսօր «ՀայաՔվեի» ներկայացուցիչները հյուրընկալել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության առաջին քարտուղարինԱՄԷ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՈւՂԻՂ. ՀՅԴ-ն՝ իշխանությունների թիրախում․ կուսակցության դեմ բռնաճնշումների թեմայով ասուլիսՌուսաստանը միշտ կաջակցի Հյուսիային Կորեային. ՊուտինԿիրանցում նոր ճանապարհը կառուցելուց եւ ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. կիրանցեցիՆիկոլն իրեն քուչի գյադու պես է պահում. ՔՊ-ն հակասահմանադրական քայլ է անում. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալի հետ (տեսանյութ)Սյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճից. «Հրապարակ»Հունիսի 18-ի աստղագուշակՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԵրևանն ու Փարիզը CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրելԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններումՀայազգի գործարար և մարզիկ Վանիկ Երանոսյանն ընտրվել է Օդեսայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ (լուսանկարներ)Անընդհատ ճնշում ենք մարդկանց. մազը սենց կտրեց, շորը էս գույն հագավ, դրա համար էլ արտագաղթում են. Փաշինյան (տեսանյութ)Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Փաշինյան (տեսանյութ)Ինչպես է աշխատում մեր փառապանծ առողջապահության նախարարության ընդունած «հակածխախոտային» օրենքը. Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
Ամենադիտված