Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա
Հասարակություն![Իրանի մի խումբ քաղաքացիներ մոլորվել էին Արագած լեռան վրա](/timthumb.php?src=disc/15-06-24/a40a4aee6640535c495dfb5000b37540.jpg&w=780)
Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։
![](banners/armflix.jpg)