Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե Վարդանյան
Բլոգոսֆերա![Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ. Քրիստինե Վարդանյան](/timthumb.php?src=disc/15-06-24/e1d8a1807d3b68ebbcef65bcb39b3870.jpg&w=780)
Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը:
Այսօր շարունակվող խուզարկությունները այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գույքի առգրավումը:
Բայց մեկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշևիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դեմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցությունը»:
![](banners/armflix.jpg)